Արխիվ

ՀԿԵ գլխավոր տնօրենն այցելեց Մասիսում գտնվող երկաթուղային օբյեկտները

26.11.2014

Նոյեմբերի 26-ին կայացած անվտանգության օրվա շրջանակներում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի գլխավորած հանձնաժողովն այցելեց Մասիսում գտնվող երկաթուղային ենթակառուցվածքի մի շարք օբյեկտներ:
Այցի ընթացքում Ընկերության ղեկավարն այցելել էր Մասիսի վագոնաէքսպլուատացիոն դեպոն, մեքենացված գծային կայանը, ենթակառուցվածքի այլ օբյեկտներ՝ ծանոթանալով աշնանային զննման ժամանակ բացահայտված անսարքությունների վերացման ընթացքին:
Հարավկովկասյան երկաթուղում անվտանգության օրերն անցնում են ամեն շաբաթ, ինչը լուրջ երաշխիք է հանդիսանում գնացքների անվտանգ երթևեկության գործում, թույլ է տալիս մշտապես հսկել ենթակառուցվածքի վիճակն ու իրականացվող վերականգնողական աշխատանքների որակը:
Իսկ ձմռան շեմին անվտանգության օրերը թույլ են տալիս նաև էապես բարձրացնել բարդ պայմաններում աշխատելու պատրաստվածության մակարդակը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2014 г.