Արխիվ

«ՀԿԵ» ՓԲԸ Երիտասարդական խորհուրդը հանդիպումներ է կազմակերպում մարզերում աշխատող երիտասարդ երկաթուղայինների հետ

26.11.2014

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երիտասարդական խորհուրդը հանդիպումներ է կազմակերպում մարզերում աշխատող երիտասարդ երկաթուղայինների հետ: Խորհրդի նախագահ Սումբար Սումբատյանի գլխավորած պատվիրակություններն արդեն այցելել են Գյումրի և Վանաձոր:
Գյումրիում կայացած Շարժակազմի տնօրինության, գծային ուղեմասի երիտասարդ մասնագետների հետ հանդիպմանը քննարկվել են Խորհրդի ապագա աշխատանքներն, իրականացվող ծրագրերում գյումրեցիների ակտիվ դերակատարման անհրաժեշտությունը, սոցիալական աջակցության տրամադրման հարցերը:
Նոյեմբերի 26-ին Վանաձորում պատվիրակությունը հանդիպել է գծային ուղեմասի, կապի և էներգամատակարարման, Սանահինի մեքենայացված ուղեմասի երիտասարդ աշխատողներ հետ՝ քննարկելով սոցիալական երաշխիքների հարցը, երիտասարդների խնդիրները, երիտասարդական ծրագրերում ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը:
ՀԿԵ-ում աշխատակազմի երրորդ մասը կամ մոտ հազար մասնագետ կազմում են երիտասարդները: Այս թիվն մշտապես աճում է, ինչը նախատեսում է երիտասարդական քաղաքականության կատարելագործում, երիտասարդների
ինքնադրսևորման, կարիերային աճի համար լրացուցիչ հնարավորությունների ստեղծում:
Իսկ երիտասարդական քաղաքականության մշակման, համակարգման և իրականացման հարցերով զբաղվում է Ընկերության գլխավոր տնօրենին կից գործող Երիտասարդական խորհուրդը, որը վերակազմակերպումից հետո գլխավորում է Իրավաբանական ծառայության նախապահանջահայցային աշխատանքի և հսկողության բաժնի պետի տեղակալ Սումբատ Սումբատյանը:
ՀԿԵ-ի բոլոր ծառայություններում, տնօրինություններում, գծային-կայարանային միավորումներում և ձեռնարկություններում գործում են երիտասարդական խորհուրդներ կամ երիտասարդական առաջնորդներ, որոնք ներառվում են կենտրոնական Խորհրդի կազմում: Այսպիսով, Խորհրդի կազմում ներկայացված են երիտասարդ երկաթուղայինները Հայաստանի բոլոր տարածաշրջաններից:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2014 г.