Արխիվ

«ՀԿԵ» ՓԲԸ-ն մասնակցել է Համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն-2014-ին

28.11.2014

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն այս տարի կրկին մասնակցել է «Հայաստան» Համահայկական հիմնադրամի ավանդական հեռուստամարաթոնին, որը կայացել է նոյեմբերի 27-ին Լոս-Անջելեսում: Ընկերությունը նվիրաբերել է 15 մլն դրամ:
ՀԿԵ-ն ամեն տարի մասնակցում է այս համահայկական դրամահավաքին՝ իր ավանդն ունենալով Հանրապետության զարգացման, առկա խնդիրների լուծման գործում:
Այս տարի հեռուստամարաթոնն անցել է «Դեպի Արցախ» կարգախոսով, իսկ հանգանակությունները կուղղվեն Հայաստանը և ԼՂՀ-ն միացնող Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ամբողջական վերակառուցմանը, ինչպես նաեւ բարերարների կողմից ընտրված հատուկ ծրագրերին Հայաստանում եւ Ղարաբաղում:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի 17-րդ հեռուստամարաթոնն արձանագրել է 12 միլիոն 399 հազար 550 դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում:
Հանդիսանալով սոցիալական ուղղվածություն ունեցող ընկերություն՝ ՀԿԵ-ն շարունակում է կիրառել Հայաստանի Հանրապետության տնտեսական և սոցիալական զարգացման աջակցության սկզբունքները:
Այս ուղղություններով Ընկերությունն արդեն իրականացրել է մի շարք ծրագրեր. ՀԿԵ-ի աջակցությամբ կապիտալ վերանորոգվել է և ժամանակակից ուսումնական սարքավորումներով համալրվել Ֆիոլետովո գյուղի դպրոցը, Երևանի
№6 և Արմավիրի №5 դպրոցներում բացվել են ինտերակտիվ ուսուցանման դասարաններ, մշտապես աջակցություն է տրամադրվում Գյումրու պետական տեխնիկական քոլեջին:
Իսկ այս տարի Ընկերությունն իր վրա վերցրեց սահմանամերձ Չինարի գյուղի 22 երեխաների ամառային հանգստի կազմակերպման ծախսերը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2014 г.