Արխիվ

Գյումրիում, երկաթուղայինի ընտանիքում ծնվել է միանգամից 3 տղա

28.11.2014

Հարավկովկասյան երկաթուղու մեծ ընտանիքը վերջերս կրկին աճեց՝ նոյեմբերի 4-ին Գյումրիի ՎԳ կռունկավարի օգնական Համազասպ Մնացականյանի և իր տիկնոջ Անուշիկի մոտ ծնվել է միանգամից 3 տղա: Նորածինների անուններն են՝ Արթուր, Դավիթ և Արեգ:
33-ամյա Համազասպը երկաթուղում աշխատում է 2006 թվականից:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն որոշում է ընդունել բազմազավակ ընտանիքին միանվագ տրամադրել 1 մլն դրամի չափով աջակցություն: Ընկերությունը նաև ամեն ամիս հատկացնելու է 100 հազ դրամ՝ մինչև երեխաների 1 տարեկան լրանալը:
ՀԿԵ-ի ողջ անձնակազմը շնորհավորում է Համազասպին և Անուշիկին և մաղթում երեխաներին առողջություն, իսկ ծնողներին՝ համբերություն:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2014 г.