Արխիվ

«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը մասնակցեց ԵՄՄ գլխավոր ասամբլեայի 85-րդ նիստին

03.12.2014

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը մասնակցել է Երկաթուղիների միջազգային միության 85-րդ գլխավոր ասամբլեայի նիստին, որը կայացել էր դեկտեմբերի 2-3-ին Փարիզում:
Ֆորումի ժամանակ մասնակիցներն ամփոփեցին 2014 թվականի նախնական արդյունքները՝ նախանշելով ապագա աշխատանքի ուղղությունները: Նիստի ընթացքում ներկայացվել է ԵՄՄ-ի ծրագիրը ստանդարտացման ոլորտում, քննարկվել են նման աշխատանքների ֆինանսավորման, միջազգային երկաթուղային ստանդարտների (IRS) հարցերը, Երկաթուղիների համագործակցության կազմակերպության հետ կոնտակտների լայնացման անհրաժեշտությունը:
Ասամբլեայի ընթացքում մեծ ուշադրության էր արժանացել հետազոտական աշխատանքը՝ ներկայացվեց Երկաթուղային հետազոտությունների միջազգային խորհրդի աշխատանքը, մի շարք պարգևներ հանձնվեցին գիտնական հետազոտությունների և նորարարությունների համար:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2014 г.