Արխիվ

«ՀԿԵ» ՓԲԸ պատվիրակությունը մասնակցել է Ղազախստանի երկաթուղու երիտասարդական հանրապետական համաժողովին

09.12.2014

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երիտասարդական խորհրդի նախագահ Սումբատ Սումբատյանը մասնակցել է «Казакстан темир жолы» (Ղազախստանի երկաթուղի) V հանրապետական երիտասարդական համաժողովի աշխատանքներին, որը կայացել է Աստանայում դեկտեմբերի 5 – 9 - ին:
Համաժողովի շրջանակներում անցել են մի շարք թրենինգներ, սպորտային միջոցառումներ, երիտասարդական ակցիաներ: Մասնավորապես, երիտասարդ երկաթուղայինները կազմակերպել են ֆլեշմոբ, մասնակցել թիմ կառուցելու և հաղորդակցման ունակություններին նվիրված սեմինարին, Երկաթուղային տրանսպորտի թանգարանում տեղադրեցին մարմարե բուրգ՝ 2030 թվականի երիտասարդներին ուղղված ուղերձով:
Ֆորումի ընթացքում ՀԿԵ-ի ներկայացուցիչը մասնակիցներին էր ներկայացրել Հարավկովկասյան երկաթուղու աշխատանքը, Ընկերությունում գործող երիտասարդական քաղաքականությունն ու սոցիալական ծրագրերը:
Երիտասարդական քաղաքականությունը մշտապես գտնվում է «ՀԿԵ» ՓԲԸ ուշադրության կենտրոնում:
Այժմ երիտասարդները կազմում են երկաթուղու անձնակազմի երրորդ մասը (մոտ 1000 աշխատող), և այդ թիվը միայն աճում է: ՀԿԵ-ի 17 ձեռնարկություններ ղեկավարում են երիտասարդ մասնագետները:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2014 г.