Արխիվ

Երիտասարդ երկաթուղայինների և արհմիության համագործակցության հեռանկարները քննարկեցին Ծաղկաձորում կայացած սեմինարի ընթացքում

10.12.2014

Երիտասար մասնագետների և արհմիության համագործակցության հարցերին նվիրված սեմինարը կայացել է դեկտեմբերի 5-7-ին Ծաղկաձորում: «Հարավկովկասյան երկաթուղի» երիտասարդ աշխատակիցները ծանոթացել են թիմային աշխատանքի հիմնական սկզբունքներին, քննարկեցին երիտասարդների պատկերացումներն արհմիության աշխատանքի, արհմիութենական շարժման սկբունքների մասին:
Երկաթուղայինների և տրանսպորտային շինարարների արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գեննադի Կոսոլապովը մասնակիցներին ներկայացրեց կառույցի աշխատանքի հիմնական ուղղությունները, ԱՊՀ երկրներում երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպաիրավական հիմունքները:
Երիտասարդական քաղաքականությունը մշտապես գտնվում է «ՀԿԵ» ՓԲԸ ուշադրության կենտրոնում:
Այժմ երիտասարդները կազմում են երկաթուղու անձնակազմի երրորդ մասը (մոտ 1000 աշխատող), և այդ թիվը միայն աճում է: ՀԿԵ-ի 17 ձեռնարկություններ ղեկավարում են երիտասարդ մասնագետները:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2014 г.