Արխիվ
ՀԿԵ-իբանվորների դրույքաչափերը բարձրացել են 10%-ով
20.07.2011
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի հրամանով հուլիսի 1-ից 10% բարձրացվել են բոլոր բանվորների ժամավճարների դրույքաչափերը: Նման որոշումն ընդունվեց հաշվի առնելով գնաճը և սպառողական գների աճը Հայաստանում 9,9%-ով:
Հիշեցնենք, որ այս տարի դա աշխատավարձի առաջին բարձրացումը չէ, ինչը վկայում է ընկերության բարձր սոցիալ-տնտեսական պատասխանատվության մասին: 2011 թ. մարտին տեղափոխման գործընթացում լոկոմոտիվային բրիգադների դերի և աշխատանքի որակի բարձրացման կապակցությամբ 30 տոկոսով ավելացվել էին լոկոմոտիվային բրիգադների դրույքաչափերը:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն վարում է նման քաղաքականությունը ոչ միայն իր սոցիալական պարտավորությունները կատարելու նպատակով, այլ նաև իր աշխատակիցների սոցիալական պաշտպանության համար:
Հիշեցնենք, որ Հայկական երկաթուղին «ՀԿԵ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարմանը հանձնելու պահից բնագավառի աշխատակիցների աշխատավարձը կանոնավոր կերպով բարձրացվել է: Այժմ այս աճը կազմում է միջինը 70 տոկոս:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.