Արխիվ

Կոլեկտիվ պայմանագրի դերը քննարկեցին ՀԿԵ-ի աշխատողների համար կազմակերպված սեմինարի ժամանակ

16.12.2014

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատակիցների համար կոլեկտիվ պայմանագրի արդիականությունն ու փաստաթղթի պրակտիկ կիրառումը քննարկվել էր դեկտեմբերի 8 – 10-ին Ծաղկաձորում կայացած «Կոլեկտիվ պայմանագիրը որպես սոցիալ-տնտեսական երաշխիքների միջոց» համաժողովի ժամանակ:
Միջոցառումը կազմակերպել էր երկաթուղու աշխատողների ճյուղային արհմիությունը՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության ենթատարածաշրջանային բյուրոյի ֆինանսական աջակցությամբ:
Զեկույցներով հանդես էին եկել ԱՄԿ ենթատարածաշրջանային բյուրոյի աշխատողների գործունեության գծով գլխավոր մասնագետ Սերգիուս Գլավացկասը, Լիտվայի Աշխատանքի և սոցիալական աջակցության նախարարության աշխատանքի և աշխատավարձի դեպարտամենտի պետ Էգլե Ռադիշսկաուսկինեն, Ռոսպրոֆժելի Սոցիալական գործընկերության դեպարտամենտի պետի առաջին տեղակալ Միխայիլ Լաշինը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանն ու նույն բաժնի առաջատար մասնագետ Լևոն Խաչատրյանը:
Համաժողովին մանսնակցեցին ՀԿԵ արհմիության 32 անդամներ:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2014 г.