Արխիվ

Հաստատվել է «ՀԿԵ» ՓԲԸ 2015 թ.ներդրումային ծրագիրը և բիզնես-պլանը

16.12.2014

Դեկտեմբերի 12-ին Մոսկվայում «ՌԵ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինի նախագահությամբ կայացել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի հերթական նիստը:
Նիստի ընթացքում քննարկվել եւ հաստատվել են ընկերության հետագա աշխատանքի համար սկզբունքորեն կարևոր մի շարք փաստաթղթեր, այդ թվում «ՀԿԵ» ՓԲԸ 2014 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների աշխատանքի հաշվետվությունը, 2015թ. բիզնես պլանն ու ներդրումային ծրագիրը:
«ՀԿԵ» բիզնես պլանի և ներդրումային ծրագրի համաձայն, երկաթուղային բեռնափոխադրումների աճը 2015-ին կկազմի 0.9%, տեղական հաղորդակցությունում ուղևորների թվի աճը նախատեսվում է 0.6%, իսկ միջազգային հաղորդակցությունում՝ 0.1%: Ընկերության շահույթը սահմանված է 151.9 միլիոն դրամի չափով:
«ՀԿԵ» ներդրումները 2015 թ-ին կկազմեն 6.5 միլիարդ դրամ: Ներդրումները կուղղվեն երկաթուղային ենթակառուցվածքի օբյեկտների վերականգնմանը. գերակա ուղղությունները մնալու են գծի տնտեսությունը, էներգամատակարարման, ազդանշանային, կենտրոնացման, արգելափակման ու կապի համակարգերը:
Աշխատանքի արտադրողականությունը, կանխատեսման համաձայն, 2015թ-ին կբարձրանա 3.3%-ով, համամասնորեն կաճի և ամսական միջին աշխատավարձը՝ հասնելով 201 հազար դրամի:
«ՀԿԵ» ՓԲԸ հաջորդ տարվա գլխավոր նպատակների թվում են ընկերության դիրքերի ամրապնդումը տրանսպորտային շուկայում, բյուջետային կառավարման բարելավումը, «Ռեսուրսախնայողություն 2015» ծրագրի իրագործմանն աջակցությունը, գնացքների անվտանգ երթևեկության ապահովումը, «1C» հաշվապահական ավտոմատացված ծրագրի իրականացումը:
Խորհդի նիստի ընթացքում դրական գնահատավեց «ՀԿԵ» ղեկավարության աշխատանքը 2014թ-ի առաջին կիսամյակում նկատվող բացասական միտումների ազդեցությունը հաղթահարելու ուղղությամբ, ինչը, իր հերթին, օգնել է ապահովել փոխադրումների աճը 3-րդ եռամսյակում և շահույթը տարվա կտրվածքով:
Նաև բարձր գնահատվեցին «ՀԿԵ» ռեսուրսների խնայողության ծրագրերը, աշխատուժի գրագետ կառավարումը, ներքին կառուցվածքի վերակազմակերպումը: Վերակազմակերպման ծրագրի շրջանակներում, հիշեցնենք, 2014 թվականի սկզբում կատարվել էր անձնակազմի օպտիմալացում և ստեղծվել երկու նոր ստորաբաժանում՝ շարժակազմի և ենթակառուցվածքի տնօրինություններ, ինչը թույլ էր տվել էապես բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2014 г.