Արխիվ

ՀԿԵ փոխադրումների արդյունավետության հարցերը քննարկվել են գիտատեխնիկական խորհրդի նիստում

22.12.2014

Հարավկովկասյան երկաթուղու փոխադրումների գործընթացի արդյունավետության կատարելագործման հարցերը քննարկվել են դեկտեմբերի 20-ին կայացած «Փոխադրումների կազմակերպում. տեխնոլոգիաներ, որակ և տնտեսություն» գիտատեխնիկական խորհրդի ընթացքում:
Բացելով նիստը՝ «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը հատուկ կարևորեց Ընկերության տեխնոլոգիական աշխատանքի միասնական գործընթացի կազմակերպումը, ինչը թույլ կտա ստեղծել գործընթացի կառավարման միասնական մեխանիզմ և կառուցել տարբեր ստորաբաժանումների համագործակցության համակարգ:
- Ընկերությունը զարգացման երկար ճանապարհ է անցել: Երկաթուղային ենթակառուցվածքի արդիականացմանն ու ուժեղացմանը 100 մլրդ դրամ է ուղղվել: Նաև կատարելագործվել են ՀԿԵ-ի աշխատանքի որակական ցուցանիշները՝ 2 անգամ կրճատվել է վագոնի շրջանառությունը, տեղամասային և տեխնիկական արագություններն աճել են 1.5 անգամ, վերանորոգվել է 350 կմ գիծ, ակտիվ ներդրվում
են աշխատանքային տարբեր ավտոմատացված ծրագրեր, - հիշեցրել է Վիկտոր Ռեբեցը:
Գլխաոր տնօրենի խոսքով, երկաթուղու աշխատանքի պայմանները պահանջում են ակտիվ համագործակցել փոխադրման գործընթացի բոլոր մասնակիցների հետ՝ բեռներ ուղարկողների և ստացողների, ուղևորների հետ:
Վիկտոր Ռեբեցը նաև հիշեցրել է, որ երկաթուղին մրցակցում է ավտոտրանսպորտի հետ և անհրաժեշտ է ավելի մեծ կարևորություն տալ հաճախորդների հետ աշխատանքին:
Նիստի ընթացքում ելույթներով էին հանդես եկել ՀԿԵ գլխավոր տնօրենի համագործակցության և լոգիստիկայի գծով տեղակալ Օլեգ Շատալովը, գլխավոր ինժեներ Արամ Եդիգարյանը, փոխադրումների տնօրինության պետ Գեորգի Իսահակյանը, «Երևան» ԳԿՄ պետ Էմին Ներսիսյանը: Քննարկումների արդյունքում որոշում է ընդունվել վերամշակել և հաստատմանը ներկայացնել երկաթուղու աշխատանքի միասնական տեխնոլոգիական գործընթացի հայեցակարգը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2014 г.