Արխիվ

«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենն ամփոփել է Ընկերության 2014 թ. գործունեության արդյունքները

23.12.2014

Դեկտեմբերի 22-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը ամփոփել է Ընկերության գործունեության արդյունքները 2014 թվականին: Տնօրենրի խոսքով, 2014 թ. երկաթուղու համար եղել էր բավականին դժվար՝ Ընկերության առաջ դրված էր առանց կորուստների աշխատանքի ապահովման խնդիրը, սակայն տարվա առաջին կիսամյակում նկատվում էր բեռնափոխադրումների անկում:
Ինչպես նշել է Վիկտոր Ռեբեցը, բացասական միտումների ազդեցությունը մեղմելու համար տարվա ընթացքում ՀԿԵ-ն համագործակցում էր կառավարության հետ, Ընկերությունն ամրապնդում էր իր դիրքերը տրանսպորտային ծառայությունների շուկայում, ներդրվում էին ավտոմատացված հաշվապահական համակարգեր, իրականացվում ռեսուրսների խնայողականության ծրագրեր:
2014-ին ՀԿԵ-ի ներդրումները կազմել են 6,5 մլրդ դրամ: Ինչպես նկատեց Ընկերության ղեկավարը, ներդրումների ծավալը մնացել էր անփոփոխ՝ չնայած բեռնափոխադրումների ծավալի անկմանը:
«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենի խոսքով, տարվա ընթացքում կիրառվել են ռեսուրսների խնայողության և աշխատանքային ռեսուրսների արդյունավետ օգտագործման ծրագրերը, ինչը թույլ էր տվել խնայել 612 մլն դրամ և 15%-ով կրճատել էլեկտրաէներգիայի սպառումը:
Խոսելով Ընկերության ձեռքբերումների մասին, Վիկտոր Ռեբեցը նկատեց, որ դեկտեմբերի 25-ին կավարտվի ևս մեկ խոշոր նախագիծ՝ շահագործման է հանձնվելու վերջին 25 տարում Հայաստանում ընթացիկ վերանորոգում անցած առաջին էլեկտրաքարշը: Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի 20 մասնագետ մոտ երկու ամիս վերանորոգում և վերականգնում էին ՎԼ-10 էլեկտաքարշի էլեկտրասարքավորումները, շարժիչները և այլ մասերը:
«2015 թվականին նման վերանորոգում կանցնեն ևս 3 էլեկտրաքարշեր, ինչը թույլ կտա էապես բարձրացնել գնացքների անվտանգ երթևեկության մակարդակը», - ասաց տնօրենը:
Նա նաև տեղեկացրեց, որ «ՀԿԵ» ներդրումները 2015 թ-ին կկազմեն 6.5 միլիարդ դրամ: Ներդրումները կուղղվեն երկաթուղային ենթակառուցվածքի օբյեկտների վերականգնմանը. գերակա ուղղությունները մնալու են գծի տնտեսությունը, էներգամատակարարման, ազդանշանային, կենտրոնացման, արգելափակման ու կապի համակարգերը:
«ՀԿԵ» բիզնես պլանի և ներդրումային ծրագրի համաձայն, երկաթուղային բեռնափոխադրումների աճը 2015-ին կկազմի 0.9%, տեղական հաղորդակցությունում ուղևորների թվի աճը նախատեսվում է 0.6%, իսկ միջազգային հաղորդակցությունում՝ 0.1%: Ընկերության շահույթը սահմանված է 151.9 միլիոն դրամի չափով:
Աշխատանքի արտադրողականությունը, կանխատեսման համաձայն, 2015թ-ին կբարձրանա 3.3%-ով, համամասնորեն կաճի և ամսական միջին աշխատավարձը՝ հասնելով 201 հազար դրամի:
«ՀԿԵ» ՓԲԸ հաջորդ տարվա գլխավոր նպատակների թվում են ընկերության դիրքերի ամրապնդումը տրանսպորտային շուկայում, բյուջետային կառավարման բարելավումը, «Ռեսուրսախնայողություն 2015» ծրագրի իրագործմանն
աջակցությունը, գնացքների անվտանգ երթևեկության ապահովումը, «1C» հաշվապահական ավտոմատացված ծրագրի իրականացումը:
2008-2014 թթ. ՀԿԵ-ի ներդրումները կազմել են 100 մլրդ 858,1 մլն դրամ:6 տարիների ընթացքում Ընկերությունն աշխատել է ենթակառուցվածքի արդիականացման և շարժակազմի թարմացման ուղղություններով: Կառուցվել և շահագործման են հանձնվել երեք հիմնական երկաթուղային կամուրջներ, որոնք փոխարինել են դեռ 1898 թվականին կառուցված Հայաստանի ամենահին Զամանլուի կամուրջը, Սատանի կամուրջը և Քոբեր-Թումանյան հատվածում գտնվող կամուրջը:
Նաև վերանորոգվել է 350 կմ գիծ, 70 սլաքային փոխադրիչ, 52 գծանց, 36 կամուրջ և այլ օբյեկտներ, փոխվել 616 հազար կոճղ, արդիականացվել Սանահինի մեքենայացված գծային կայանն ու ուղեմասը, վերանորոգվել Երևանի, Գյումրիի և Վանաձորի կայարանների շենքերը:
Ընկերությունը ձեռք էր բերել 60 վագոն, ЧМЭ3 10 ջերմաքարշ, ВЛ-10 8 էլեկտրաքարշ, վերանորոգել ВЛ-10 18 էլեկտրաքարշ, 700 բեռնատար և 27 ուևորատար վագոն:
2014 թ. գերակա խնդիրներից էր գնացքների անվտանգ երթևեկության ապահովումը: Այս նպատակով ներդրվել է կայարանների հերթապահների և բոլոր լոկոմոտիվային բրիգադների ռադիոկապի համակարգն ամբողջ երկաթուղու տարածքում:
Այս տարի շահագործման են հանձնվել վերակառուցված Սանահինի մեքենայացված ուղեմասը և Ուսուցման ճանապարհային կենտրոնը:
Սանահինի ուղեմասի արդիականացումը թույլ էր տվել պահպանել 180 աշխատատեղ, բարելավել աշխատանքի պայմանները, բարձրացնել վերանորոգման աշխատանքների արդյունավետությունը: Սանահինի վերանորոգումը սկսվել էր 2011 թվականին: Նման լայնածավալ աշխատանքներ 19-րդ դարի վերջում կառուցված դեպոյում չէին տարվել 1960-ական թվականներից:
Ուղեմասի վերակառուցումն անցել էր երկու փուլով: Առաջին փուլի շրջանակներում կատարվել էր դեպոյի շենքի և արտադրամասերի վերանորոգումն ու վերականգնումը, երկու վերամբարձ կռունկների մոնտաժը:
Երկրորդ փուլի շրջանակներում ուղեմասում տեղադրվել էր հատուկ տեխնիկական սարքավորում, կառուցվել խոշոր երկաթուղային տեխնիկայի վերանորոգման և տեղակայման համար նախատեսված հատուկ ծածկը:
Սանահինի երկաթուղային հանգույցի վերակառուցմանը ՀԿԵ-ն ուղղել է մոտ 1.4 մլրդ դրամ:
2014 թ-ի երկրորդ խոշոր ծրագիրն էր Ուսուցման ճանապարհային կենտրոնի արդիականացումը: Կենտրոնը գործում է 2010 թվականից՝ երկաթուղայինների մասնագիտական ունակությունների և գիտելիքների մակարդակը բարձրացնելու համար:
Կենտրոնի վերազինումն ուղղված էր երկաթուղու աշխատողների տեխնիկական ուսուցման մակարդակի կատարելագործմանը: Այստեղ երկաթուղայինները սովորում են աշխատել ինչպես առօրյա, այնպես էլ ոչ ստանդարտ իրավիճակներում, փորձով են փոխանակվում, ինչպես նաև տարբեր մրցույթների մասնակցում:
Կենտրոնը հագեցած է ուսումնական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով, դասագրքերով, լոկոմոտիվային բրիգադների համար գործում է հատուկ ուսումնական վագոնը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2014 г.