Արխիվ

Երիտասարդ երկաթուղայինները հարգեցին Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչական ակտերի զոհերի հիշատակը

12.01.2015

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երիտասարդական խորհրդի ներկայացուցիչները հունվարի 11-ին այցելել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն՝ հարգելու երկրում տեղի ունեցած վերջին ահաբեկչական ակտերի զոհերի հիշատակը:
Երիտասարդները ծաղիկներ և մոմեր են թողել դեսպանատան ցանկապատի մոտ՝ իրենց զորակցությունը հայտնելով Ֆրանսիայի ժողովրդին:
ՀԿԵ աշխատողների ակցիան տեղի էր ունեցել նույն օրը, երբ ավելի քան 3 մլն մարդ է դուրս եկել Ֆրանսիայի փողոցներ` հունվարի 7-9-ին երկրում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի հիշատակը հարգելու համար։ Փարիզում կազմակերպված ակցիաներին, բացի Ֆրանսիայի ղեկավարությունից, մասնակցել է նաև օտարերկրյա պետությունների ավելի քան 50 պատվիրակություն։

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2014 г.