Արխիվ

Շարունակվում է ՀԿԵ Ուսուցանման ճանապարհային կենտրոնի արդիականացման ծրագիրը

14.01.2015

Ավարտվել է Հարավկովկասյան երկաթուղու Ուսուցանման ճանապարհային կենտրոնի ուսումնական վագոնի արդիականացումը: Այս վագոնն օգտագործվում է ՎԼ-10 էլեկտրաքարշերի մեքենավարների ուսուցանման և մասնագիտական ունակությունների բարձրացման համար:
Ռուսական երկաթուղիների լոկոմոտիվային տնտեսության նախագծակոնստրուկտորական բյուրոյի և ՀԿԵ տեղեկատվահաշվարկային կենտրոնի մասնագետները կատարելագործել են վագոնի վիդեոհամակարգը, տեղադրել նոր, ժամանակակից համակարգչային տեխնիկա և պրոեկտորներ:
Ուսումնական վագոնը նախատեսված է ՎԼ-10 էլեկտրաքարշերի մեքենավարների ընթացիկ ուսուցման, ոչ ստանդարտ և վթարային իրավիճակներում գործելու ունակությունների ստուգման համար:
Այսպիսով ՀԿԵ-ն շարունակում է 2010 թվականին երկաթուղու աշխատողների ունակությունների և գիտելիքների կատարելագործման համար բացված Ուսուցանման ճանապարհային կենտրոնի արդիականացման ծրագիրը:
Կենտրոնը համալրված է անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով, ուսումնական գրականությամբ: 2014 թվականին ավարտվել էր կենտրոնի արդիականացման հերթական փուլը՝ բացվել էր նոր ուսումնական հրապարակը, արգելակման սարքավորումների նոր դասասենյակը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2014 г.