Արխիվ

Մինչև հունիսի 1-ը դադարեցվել է Հրազդան-Ալմաստ-Հրազդան էլեկտրագնացքի աշխատանքը

22.01.2015

Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության հետ համաձայնեցումից հետո՝ մինչև հունիսի 1-ը դադարեցվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Հրազդան-Ալմաստ-Հրազդան էլեկտրագնացքի աշխատանքը:
Նման որոշումն ընդունվեց հաշվի առնելով էլեկտրագնացքի ուղևորների սակավաթվությունը՝ 2 – 10 մարդ 400 տեղի պարագայում, ինչը տնտեսապես ոչ արդյունավետ է դարձնում աշխատանքն այս չվերթում:
Էլեկտրագնացքը կվերսկսի աշխատանքը հունիսի 1-ին՝ Հրազդան – Ալմաստ – Ծովագյուղ (աշխատանքային օրերին) – Շորժա (շաբաթ և կիրակի օրերին) – Ալմաստ - Հրազդան մարշրուտով:
Ուղևորափոխադրումները միշտ եղել են և շարունակում են մնալ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գործունեության կարևորագույն ոլորտներից մեկը: Տարածաշրջանում ստեղծված քաղաքական իրավիճակի պատճառով երկաթուղային ուղևորափոխադրումների աշխարհագրությունը Հայաստանի բնակիչների համար սահմանափակ է, բայց ՀԿԵ-ն իր ներդրումն ունի քաղաքացիների ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքի իրականացման գործում:
Սակայն, ներհանրապետական ուղևորափոխադրումների ոլորտում կրած վնասները ստիպում են օպտիմալացնել երկաթուղային ուղևորափոխադրումների մարշրուտային ցանցը, որն ամեն տարի համաձայնեցվում է ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության հետ:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2014 г.