Արխիվ
ՀԿԵ-ի և Հայաստանի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչները քննարկեցին ընկերության առաջին կիսամյակի աշխատանքի արդյունքները
20.07.2011
Հուլիսի 20-ին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են “Հարավկովկասյան երկաթուղի” ընկերության ղեկավար անձնակազմը` գլխավոր տնօրեն Շեւկետ Շայդուլլինի գլխավորությամբ:
Քննարկման ժամանակ ներկայացվել են «ՀԿԵ» ընկերության առաջին կիսամյակում իրականացված աշխատանքի մասին և ներդրումային ծրագրի վերաբերյալ հաշվետվությունները :
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է Հայաստանի երկաթուղային հնարավորությունների զարգացման համար մեծ նշանակություն ունեցող Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղու կառուցման ծրագիրը: Կողմերը որոշվեցին առաջիկայում համապատասխան մասնագետների հետ համատեղ կազմակերպել ծրագրով երկայացված հինգ տարբերակների քննարկում եւ ներկայացնել առաջարկություն հետագա իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:
Հանդիպման ժամանակ կողմերը դիտարկեցին կոնցեսիոն պայմանագրի իրականացման ընթացքը, ՀԿԵ-ի և Նախարարության համագործակցության նորմատիվաիրավական դաշտի ձևավորման հարցը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաեւ հոկտեմբերին Երեւանում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների երկաթուղային տրանսպորտի Խորհրդի 55-րդ հերթական նիստի կազմակերպչական հարցերին: Նախարարն ընդգծել է, որ նման միջոցառումների անցկացումը երկրին լավ հնարավորություն է տալիս՝ իր երկաթուղային տրանսպորտի ոլորտում նվաճումները ներկայացնելու համար:
Մասնակիցները քննարկեցին նաև Հայաստանի միջազգային երկաթուղային տարբեր կառույցներում անդամակցության հարցը և հատուկ կարևորեցին հանրապետության անդամակցությունը Երկաթուղային փոխադրումների միջազգային կազմակերպությունում /ՕՏԻՖ/:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.