Արխիվ

Հարավկովկասյան երկաթուղին բոլորին շնորհավորում է Բանակի օրվա առթիվ

28.01.2015

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Հայաստանի բոլոր բնակիչներին շնորհավորում է Բանակի օրվա առթիվ:
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերն անցել են ձևավորման և զարգացման երկար և դժվար ուղին ու արժանացել են հասարակության հարգանքին:
Բանակի օրը համազգային տոն է: Եվ այսօր մենք մաղթում ենք բոլոր նախկին, ներկա և ապագա զինվորներին բարձր տրամադրություն, առողջություն և խաղաղ երկինք: Իսկ այդ խաղաղ երկնքի համար մենք կրկին ու կրկին պարտական ենք մեր բանակին:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2014 г.