Արխիվ

«ՀԿԵ» ՓԲԸ-ն աջակցել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգի անցկացմանը

02.02.2015

Հունվարի 30-ին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 100-ամյակին նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը, որին մասնակցում էր հայտնի կոմպոզիտոր և դաշնակահար Ալեքսեյ Կուրբատովը:
Նրա կատարմամբ Երևանում առաջին անգամ հնչեց Դաշնամուրի կոնցերտ թիվ 2` Դավիթ Մնացականյանի թեմաներով, երկ 27:
Համերգի հովանավորներից մեկն էր նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն: Այսպիսով, Ընկերությունը շարունակում է աջակցել Հայաստանում հասարակական և մշակութային միջոցառումների անցկացմանը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2014 г.