Արխիվ

«ՀԿԵ» ՓԲԸ-ն կմասնակցի ենթակառուցվածքի և նոր էներգետիկայի հարցերով Հարավկովկասյան ներդրումային ժողովին

03.02.2015

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն կմասնակցի ենթակառուցվածքի և նոր էներգետիկայի հարցերով հարավկովկասյան գագաթնաժողովին («South Caucasus Infrastructure & New Energy Investment Summit»), որն անցնելու է Թբիլիսիում փետրվարի 5-6-ին:
Միջոցառումը կազմակերպել է Euroconvention Global ընկերությունը՝ Վրաստանի Տարածքային զարգացման և ենթակառուցվածքի ու Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների աջակցությամբ:
Ընկերության ներկայացուցիչները կմասնակցեն գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող կլոր սեղանների քննարկումներին, որոնք նվիրված կլինեն տրանսպորտի, լոգիստիկայի և բեռնափոխադրումների հարցերին:
Իսկ ցուցահանդեսի ժամանակ հայ երկաթուղայինները կներկայացնեն ՀԿԵ-ի գործունեության հիմնական ուղղությունները, կոնտեյներային փոխադրումների զարգացումների հեռանկարները, Հայաստանի երկաթուղային տրանսպորտի զարգացման ծրագրերը, նոր մաքսային կոնտեյներային տերմինալի ստեղծման նախագիծը, որը շուտով շահագործման կհանձնվի Երևանում:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2014 г.