Արխիվ

ՀԿԵ-ի մասնակցությունն ենթակառուցվածքի հարցերով միջազգային ժողովին մեծ հետաքրքրություն առաջացրեց Ընկերության գործունեության վերաբերյալ

05.02.2015

Փետրվարի 5-ին Թբիլիսիում բացվել է Ենթակառուցվածքի և նոր էներգետիկայի հարցերով երկրորդ հարավկովկասյան ներդրումային գագաթնաժողովը («South Caucasus Infrastructure & New Energy Investment Summit»), որտեղ ներկայացված են նշված ոլորտներում աշխատող տարածաշրջանային կազմակերպություններ, օտարերկրյա մասնակիցներ:
Հայաստանը ներկայացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության պատվիրակությունը, որը գլխավորում է Ընկերության գլխավոր տնօրենի համագործակցության և լոգիստիկայի գծով տեղակալ Օլեգ Շատալովը: Ժողովի բազմաթիվ մասնակիցները և միջոցառումը լուսաբանող լրագրողները գագաթնաժողովի բացումից հետո «գրավել» էին ՀԿԵ-ի ցուցահանդեսային տաղավարը. տպավորիչ էին նաև ներկայացված վիճակագրական ցուցանիշները՝ 2009 – 2014 թթ. Ընկերությունը Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի զարգացմանն ու արդիականացմանն ուղղել էր $245 մլն.:
ՀԿԵ գլխավոր տնօրենի տեղակալ Օլեգ Շատալովը հարցազրույց տվեց «Վրաստան» թերթին, իսկ Ընկերության Ֆիրմային տրանսպորտային սպասարկման ճանապարհային կենտրոնի պետի տեղակալ – Տրանսպորտային ծառայությունների կենտրոնի պետ Զառա Աղասաֆյանցը՝ INFO-9 հեռուստաալիքին:
Ընդմիջումից հետո Օլեգ Շատալովը Ընկերության գործունեության և զարգացման հեռանկարների մասին զեկույց էր ներկայացրել ժողովի մասնակիցներին: Մասնակիցներից շատերի, հատկապես, եվրոպական երկրների ներկայացուցիչների համար հայտնություն էր դարձել, որ ՀԿԵ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ դուստր-ձեռնարկություն: Այդ պատճառով էապես ավելացել էր այցելուների հոսքը Ընկերության տաղավար. դա, հիմնականում, բեռնափախադրողներն էին, նոր նախագծերի իրականացման համար վստահելի գործընկերներ փնտրող գործարարներ: Մասնավորապես, վրացիները հետաքրքրվում էին Ռուսաստանից հանքային պարարտանյութեր տեղափոխելու հնարավորություններով, Իսրայելի ներկայացուցիչները՝ Թել Ավիվից Հայասստան բեռնափոխադրումներ իրականացնելու ուղիներով:
Շատերին հետաքրքրում էին Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հեռանկարները և ժամկետները, Հայաստանի երկաթուղու բեռնափոխադրումները, ՎԵԲ-հաճախորդ համակարգի աշխատանքը:
Տաղավար էր այցելել նաև Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման հարցերով նախարարի խորհրդական Գեորգի Բեկուան, ում հետաքրքրեց ՀԿԵ գործունեությունն ու զարգացման հեռանկարները:
Միջազգային գագաթնաժողովն իր աշխատանքը կավարտի այսօր՝ փետրվարի 6-ին:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2014 г.