Արխիվ

ՀԿԵ-ում ամփոփեցին տարվա առաջին ամսվա աշխատանքի արդյունքները

09.02.2015

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը փետրվարի 9-ին կայացած խորհրդակցության ժամանակ ամփոփել է Ընկերության աշխատանքի արդյունքները հունվարին:
- Ընկերության 2015 թվականի ծրագրի ու բյուջեի հիմքում են 2014 թվականի ցուցանիշները, երբ նկատվում էին փոխադրումների անկման և մատակարարների կողմից գնային բեռի աճի միտումները: Սակայն 2015 թվականին մենք մոտեցել ենք ավելի պատրաստված՝ նախօրոք հաստատելով ռեսուրսախնայողության, մարդկային ռեսուրսների օպտիմալ կառավարման ծրագրերը, որոշելով երկաթուղու աշխատանքի տեխնոլոգիական գործընթացը, - նկատեց Վիկտոր Ռեբեցը:
Ընկերության գլխավոր տնօրենը ներկաների ուշադրությունը հրավիրեց երկաթուղու ստորաբաժանումների աշխատանքային ծրագրերի ճշգրտման անհրաժեշտությանը:
Միևնույն ժամանակ նա փաստեց, որ 2015 թվականի հունվարին նվազել է գնացքի միջին քաշը, դանդաղել է բեռնատար վագոնի շրջանառությունը: Դրական միտումների շարքում ՀԿԵ ղեկավարը նշեց լոկոմոտիվային պարկի ռացիոնալ օգտագործումը, լոկոմոտիվի միջին օրական վազքի աճը 6%-ով, տեխնիկական և տեղամասային արագությունների աճը:
Գծի բալային գնահատականի վերաբերյալ գլխավոր տնօրենը հավելեց, որ հունվարի արդյունքներով այն կազմել է 97 բալ՝ 2014 թվականի հունվարին գրանցված 98-ի դիմաց:
Վիկտոր Ռեբեցը նշեց նաև գնացքների անվտանգ երթևեկության ապահովման համակարգի կատարելագործման անհրաժեշտությունը:
Ապագա աշխատանքի առաջնահերթությունների շարքում Վիկտոր Ռեբեցը նշեց, մասնավորապես, բեռնափոխադրումների աճի ապահովումը, երկաթուղի նոր բեռնափոխադրումների ներգրավումը, բեռնափոխադրումների և բեռների բազայի, մրցակից ոլորտներում ստեղծված իրավիճակի ուսումնասիրությունը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2014 г.