Արխիվ

Ընդունելություն Ռուսաստանի դեսպանատանը

10.02.2015

Փետրվարի 9-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը կայացել էր Դիվանագետի օրվան նվիրված ընդունելություն, որին ներկա էին ՀՀ ԱԳՆ, Ազգային Ժողովի, նախարարությունների ներկայացուցիչներ, Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: Դիվանագետներին շնորհավորել էր նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պատվիրակությունը՝ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի ղեկավարությամբ:
Ինչպես նշեց իր ողջույնի խոսքում Հայաստանի Հանրոպետությունում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և Լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, չնայաց, որ այս տոնը բավականին երիտասարդ է՝ այն ունի խորը պատմական արմատներ և հարուստ ավանդույթներ:
- Մեր տոնը՝ հարգանքի տուրք է Հայրենիքին ծառայած մեր նախնիներին: Ավանդույթ է դարձել այս օրը ծաղիկներ դնել Ալեքսանդր Սերգեյի Գրիբոյեդովի արձանին: Ռուս դիվանագետի անունն ամուր կապված է Հայաստանի պատմության հետ: Նա անգնահատելի դեր էր խաղացել Պարսկաստանից Արևելյան Հայաստան 40 000 հայերի տեղափոխման գործում, - նշեց Իվան Վոլինկինը:
Դիվանագետը հիշեցրեց նաև Թուրքմենչայի պայմանագրի մասին, որի տեքստը կազմել էր նույնպես Գրիբոյեդովը:
- Նշանակալից է այն փաստը, որ «Խելքից պատուհասը» հայտնի կատակերգությունն առաջին անգամ բեմադրվել էր Երևանում՝ 1827 թվականին, հեղինակի ներկայությամբ, - ասաց դեսպանը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2014 г.