Արխիվ

ՀԿԵ Երիտասարդական խորհրդի ներկայացուցիչներն այցելեցին Սևան ԳԿՄ

26.02.2015

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Երիտասարդական խորհուրդը հանդիպումներ է կազմակերպում մարզերում աշխատող երիտասարդ երկաթուղայինների հետ: Խորհրդի նախագահ Սումբատ Սումբատյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 25-ին այցելեց Սևանի գծային-կայարանային միավորում:
Երիտասարդ մասնագետների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են երիտասարդներին հուզող խնդիրները, Խորհրդի ապագա աշխատանքներն, իրականացվող ծրագրերում Սևանի աշխատողների ակտիվ դերակատարման անհրաժեշտությունը, սոցիալական աջակցության տրամադրման հարցերը:
Երիտասարդները կազմում են ՀԿԵ-ի աշխատակազմի երրորդ մասը (մոտ հազար մարդ): Այս թիվը մշտապես աճում է, ինչը նախատեսում է երիտասարդական քաղաքականության կատարելագործում, երիտասարդների ինքնադրսևորման, կարիերային աճի համար լրացուցիչ հնարավորությունների ստեղծում:
Իսկ երիտասարդական քաղաքականության մշակման, համակարգման և իրականացման հարցերով զբաղվում է ընկերության գլխավոր տնօրենին կից գործող Երիտասարդական խորհուրդը, որը վերակազմավորումից հետո գլխավորում է Իրավաբանական ծառայության նախապահանջահայցային աշխատանքի և հսկողության բաժնի պետի տեղակալ Սումբատ Սումբատյանը:
ՀԿԵ-ի բոլոր ծառայություններում, տնօրինություններում, գծային-կայարանային միավորումներում և ձեռնարկություններում գործում են երիտասարդական խորհուրդներ կամ երիտասարդական առաջնորդներ, որոնք ներառվում են կենտրոնական Խորհրդի կազմում, որտեղ ներկայացված են երիտասարդ երկաթուղայիններ Հայաստանի բոլոր տարածաշրջաններից:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.