Արխիվ

Համագործակից երկրների երկաթուղային խորհդի ուղևորափոխադրումների տնտեսության հարցերով հանձնաժողովի հերթական նիստը կանցնի Երևանում մարտի 4-6-ին

02.03.2015

Համագործակից երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի ուղևորափոխադրումների հարցերով հաձնաժողովի 15-րդ նիստը կկայանա Երևանում մարտի 4 – ից 6-ը:
Երևանյան նիստի աշխատանքներին մասնակցելու են Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Լիտվայի, Լատվիայի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Էստոնիայի երկաթուղային վարչությունների ներկայացուցիչները:
Ուղևորափոխադրումների ոլորտի ղեկավարներին և մասնագետներին սպասում է բավականին հագեցած աշխատանքային օրակարգ: Նրանք, մասնավորապես, կքննարկեն 2014 թ-ի միջազգային երկաթուղային ուղևորափոխադրումների արդյունքները, Մոլդովայի և Բելառուսի միջև սակագների նվազեցման հարցը, «Էքսպրես» միջազգային համակարգի տեխնոլոգիական շահագործման փոփոխությունները:
Համագործակից երկրների երկաթուղային տրանսպորտի խորհուրդը ստեղծվել է 1992 թվականի փետրվարի 14-ին՝ միջպետական մակարդակում երկաթուղային տրանսպորտի աշխատանքի համակարգման և գործունեության ընդհանուր սկզբունքների մշակման համար:
Խորհրդի անդամ են հանդիսանում Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան և Ադրբեջանը:
Բուլղարիան, Վրաստանը, Լատվիան ու Ֆինլանդիան հանդիսանում են կազմակերպության ասոցացված անդամներ, իսկ Լիտվան և Էստոնիան կառույցի աշխատանքներին մասնակցում են պայմանագրերի հիման վրա:
Խորհրդի կազմում դիտորդի կարգավիճակ ունեն Երկաթուղայինների և տրանսպորտային շինարարների արհմիությունների միջազգային համադաշնությունը և Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղիները:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.