Արխիվ
Շ.Շայդուլլին. Հաղորդակցման միջոցների կատարելագործումը ՀԿԵ-ում թույլ կտա համատեղ ուժերով հասնել նպատակներին
21.07.2011
«Հաղորդակցությունը՝ կապի մի համակարգ է, որը թույլ է տալիս հասնել նպատակին համատեղ ուժերով», - հայտնեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը «Հաղորդակցման միջոցները ընկերությունում. Արդյունավետությունը և արդյունքը»  խորհրդակցության ժամանակ:
Խորհրդակցության ժամանակ ներկայացվել էին ընկերությունում հաղորդակցման ուժեղացման միջոցները, հատուկ կարևորվել է տարբեր մակարդակների աշխատակիցների միջև որակյակ հետադարձ կապի ապահովումը:
Քննարկման մասնակիցները նաև դիտարկեցին տեղեկատվական տեխնոլոգիաների արդիականացման, ընկերության կորպորատիվ կայքի հետ հանրությանը ծանոթոացնելու անհրաժեշտությունը, քննարկեցին կորպորատիվ թերթի կամ ամսագրի տպագրման հնարավորությունը:
Հատուկ ուշադրություն է դարձվել կլոր սեղանների, քննարկումների անցկացմանը, ընկերության աշխատողների կրթական մակարդակի բարձրացմանը:
Խորհրդակցության ժամանակ որոշում է ընդունվել մշակել կորպորատիվ հաղորդակցման հայեցակարգ, անցկացնել աշխատողների հարցում՝ իրենց ներուժի և կորպորատիվ արժեքներին համախոհությունը բացահայտելու նպատակով:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.