Արխիվ

Երկաթուղային տրանսպորտի ոլորտում ստանդարտացման հարցերով միջպետական կոմիտեի նիստը կկայանա մարտի 25 – 26-ին Երևանում

23.03.2015

№ 524 «Երկաթուղային տրանսպորտ» ստանդարտացման հարցերով Միջպետական տեխնիկական կոմիտեի հերթական նիստը կկայանա Երևանում մարտի 25 – 26-ին:
Նիստի շրջանակներում քննարկվելու են 2014 թ. աշխատանքի արդյունքները և նպատակները 2015-ի համար, երկաթուղային տրանսպորտի ապահովության հարցերը, ինչպես նաև նախատեսվում է հանդիպում անցկացնել Հայաստանի երկաթուղային ոլոտում աշխատող արտադրողների հետ:
ՄՏԿ 524-ը հանդիսանում է Ստանդարտացման, մետրոլոգիայի և սերտիֆիկացման հարցերով միջպետական խորհրդի աշխատանքային կառույց:
Այն ձևավորվել է 2010 թվականի նոյեմբերի 25-ին Միջպետական խորհրդի 38-րդ նիստի ընթացքում ընդունված որոշման համաձայն` երկաթուղային տրանսպորտի ոլորտում գործող միջպետական ստանդարտների, կանոնների մշակման, միջազգային չափանիշներին ներդաշնակեցման, միջազգային, տարածաշրջանային և ազգային չափանիշների կիրառման նպատակով:
Կոմիտեի անդամ են հանդիսանում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը: Դիտորդի կարգավիճակով կոմիտեի աշխատանքներին մասնակցում են Մոլդովան և Տաջիկստանը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.