Արխիվ

Երևանում քննարկում են երկաթուղային տրանսպորտի ոլորտում ստանդարտացման հարցերը

25.03.2015

№ 524 «Երկաթուղային տրանսպորտ» ստանդարտացման հարցերով Միջպետական տեխնիկական կոմիտեի (ՄՏԿ 524) հերթական նիստը մեկնարկել է Երևանում մարտի 25-ին:
Նիստի շրջանակներում քննարկվելու են 2014 թ. աշխատանքի արդյունքները և նպատակները 2015-ի համար, երկաթուղային տրանսպորտի ապահովության հարցերը, ինչպես նաև նախատեսվում է հանդիպում անցկացնել Հայաստանի երկաթուղային ոլոտում աշխատող արտադրողների հետ:
Պատվիրակներին հղջունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը՝ մաղթելով նրանց արդյունավետ աշխատանք: Ընկերության ղեկավարը ներկայացրեց նաև ՀԿԵ-ի գործունեությունը՝ ընդգծելով, որ եկրաթուղին՝ երիտասարդ և դինամիկ զարգացող ընկերություն է, որը արդյունավետ համագործակցում է ինչպես Համագործակից երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի անդամ-երկրների հետ, այնպես էլ ՄՏԿ 524-ի մասնակիցների հետ:
Վիկտոր Ռեբեցը նշեց, որ ՀԿԵ աշխատանքին և ձեռքբերումներին պատվիրակները կծանոթանան երկաթուղային օբյեկտներ այցերի ժամանակ: Մասնավորապես նախատեսվում է այցելել Երկաթուղային ենթակառուցվածքի ախտորոշման ճանապարհային կենտրոն, Ուսուցման ճանապարհային կենտրոն:
Նիստի մասնակիցներին ողջունել են նաև Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության կից գործող Ստանդարտների ազգային ինստիտուտի պետի տեղակալ Գևորգ Նազարյանը և ՄՏԿ 524 նախագահի տեղակալ Սերգեյ Լյովինը:
ՄՏԿ 524-ը հանդիսանում է Ստանդարտացման, մետրոլոգիայի և սերտիֆիկացման հարցերով միջպետական խորհրդի աշխատանքային կառույց:
Այն ձևավորվել է 2010 թվականի նոյեմբերի 25-ին Միջպետական խորհրդի 38-րդ նիստի ընթացքում ընդունված որոշման համաձայն` երկաթուղային տրանսպորտի ոլորտում գործող միջպետական ստանդարտների, կանոնների մշակման, միջազգային չափանիշներին ներդաշնակեցման, միջազգային, տարածաշրջանային և ազգային չափանիշների կիրառման նպատակով:
Կոմիտեի անդամ են հանդիսանում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը: Դիտորդի կարգավիճակով կոմիտեի աշխատանքներին մասնակցում են Մոլդովան և Տաջիկստանը:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.