Արխիվ

Ապրիլին գնացքներում կկիրառվեն զեղչեր

26.03.2015

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հայտարարում է, որ ապրիլի ընթացքում ներհանրապետական էլեկրտագնացքներում ուղևորներին տրամադրվելու են զեղչեր: Օրինակ՝ անվճար կլինեն դեպի Երևան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումները Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցող աշակերտների և ուսանողների խմբերի համար:
ՀԿԵ ծառայություններից անվճար օգտվելու համար դպրոցների տնօրեններին կամ քաղաքապետներին, գյուղապետներին անհրաժեշտ է համապատասխան հայտով դիմել ՀԿԵ Ուղևորափոխադրումների տնօրինություն՝ mail@arway.am էլեկտրոնային հասցեով:
Իսկ ապրիլի 23 – 24 – ին դեպի Երևան և հակառակ ուղղությամբ գործող էլեկտրագնացքներում կկիրառվի 50% զեղչ՝ սգո միջոցառումներին մասնակիցների համար:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.