Արխիվ

«ՀԿԵ» ՓԲԸ Երիտասարդական խորհրդի ներկայացուցիչները օգտվեցին Ընկերության նոր տուրիստական ծառայությունից

31.03.2015

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երիտասարդական խորրհրդի ներկայացուցիչները առաջիններից էին, ովքեր օգտվել են Ընկերության նոր տուրիստարան ծառայությունից և ուղևորվել Վրաստան: Երիտասարդ երկաթուղայիններն այցելել են Թբիլիսի, Բոդբե վանքը, Թելավի քաղարը և հայտնի չինարին, որը, ըստ լեգենդի, տնկել է Թամար թագուհին:
ՀԿԵ աշխատակիցները հանդես են եկել իրենց համար անսովոր դերում՝ միջազգային գնացքով որպես ուղևորներ մեկնելով Թբիլիսի: Ուղևորությունը մասնակիորեն ֆինանսավորել է Դորպրոֆսոժը:
Հիշեցնենք, որ այս տարվա սկզբից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Ուղևորափոխադրումների տնօրինությունը ուղևորների համար կազմակերպում է մեկօրյա և եռօրյա ուղևորություններ դեպի Վրաստան: Զբոսաշրջիկները կայցելեն մասնավորապես Թբիլիսիի, Կութաիսիի, Զուգդիդիի, Բորժոմի, Կախեթիի, Սվանեթիի, Մեգրելիի տեսարժան վայրերը:
Առաջինները նոր ծառայության որակը և հարմարավետությունը ստուգեցին ՀԿԵ-ի ծառայությունների և բաժինների պետերը: Ուղևորությունն անցել է բավականին հաջող՝ ապացուցելով, որ հարմարվետության, անվտանգության
չափանիշները, ինչպես նաև տուրի ծրագիրը համապատասխանում է ամենաբարձր ստանդարտներին:
Այսպիսով՝ մատուցվող ծառայությունների ընդլայնման և երկաթուղի նոր ուղևորների ներգրավման քաղաքականության շրջանակներում «ՀԿԵ» ՓԲԸ-ն մշակում է ոլորտում աշխատանքի մեծ փորձ ունեցող տուրիստական գործակալությունների հետ համագործակցության նոր մոդել: Արդեն սկսվել է Երևանի և Թբիլիսիի զբոսաշրջային գործակալությունների հետ համապատասխան պայմանագրերի ստորագրման գործընթացը:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.