Արխիվ
«ՀԿԵ» ՓԲԸ-ն մասնակցել է InTour Expo 2015 միջազգային տուրիստական ցուցահանդեսին
13.04.2015

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մասնակցել է InTour Expo միջազգային տուրիստական ցուցահանդեսին, որը կայացել է Երևանում ապրիլի 10 – 12-ին: Ննջավագոնի տեսքով ներկայացված ՀԿԵ-ի տաղավարը մեծ հետաքրքրություն էր առաջացրել ցուցահանդեսի այցելուների շրջանում:
Երկաթուղային ուղևորափոխադրումների աշխարհագրությանը, մատուցվող ծառայություններին և նոր տուրիստական առաջարկներին ծանոթացել էին նաև սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը, էկոնոմիկայի նախարարության տուրիզմի վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, Բուլղարիային դեսպանն ու առևտրային ներկայացուցիչը, Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի և Իրանի տուրիզմի հարցերով գործակալության ներկայացուցիչները:
Մեծ հետաքրքրություն էր առաջացրել ՀԿԵ-ի նոր ծառայությունը՝ մեկօրյա և եռօրյա այցելություններ Վրաստան: Այս ծառայությունը ընկերությունը մատուցում է 2015 թվականի սկզբից:
InTour Expo ցուցահանդեսը կազմակերպվել է «Պրոմ Եքսպո» ընկերության կողմից: Ցուցահանդեսի նպատակն էր՝ ստեղծել մի հարթակ, որը հնարավորության

կտա մասնակիցներին ներկայացնել իրենց առաջարկներն ու նորությունները, ստեղծել նոր գործնական կապեր, մշակել համատեղ ծրագրեր:
InTour Expo ցուցահանդեսին մասնակցեցին ավելի քան 70 ընկերություններ Հայաստանից, Արցախից, Իսպանիայից, Իսրայելից, Վրաստանից, Եգիպտոսից, Իրանից, Ինդոնեզիայից և ԱՄԷ-ից:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.