Արխիվ

Երկաթուղայինները մասնակցել են համաքաղաքային շաբաթօրյակին

14.04.2015

Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցները ապրիլի 11-ին Երևանում մասնակցել են համաքաղաքային շաբաթօրյակին:
Երիտասարդական խորհրդի անդամները մասնակցել են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին հարող տարածքի մաքրման աշխատանքներին:
Հատկանշական է, որ շաբաթօրյակների անցկացման ավանդույթը սկիզբ է առել երկաթուղուց: Առաջին շաբաթօրյակը կայացել է 1919 թվականի ապրիլի 12-ին, երբ Մոսկվա-տեսակավորող կայարանի երկաթուղայիններն աշխատանքային օրվա ավարտից հետո վերադարձել են արտադրամասեր շոգեքարշերը վերանորոգելու համար:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.