Արխիվ

ՀԿԵ-ում անցնում է տնտեսությունների և կադրերի գարնանային զննում

14.04.2015
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում ապրիլի 13-23-ը անցկացվում է տնտեսությունների և կադրերի գարնանային զննում: Զննումն իրականացնում է ղեկավարության պատվիրակությունը՝ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի գլխավորությամբ: Ստուգումը սկսվել է Աբովյան և Քանաքեռ կայարաններից: Նմանատիպ զննումներ կանցկացվեն նաև Երևան, Սևան, Վանաձոր ու Գյումրի գծային-կայարանային միավորումներում:
Նշված ժամանակահատվածում երկաթուղում կանցկացվի գծի, հարակից տարածքների և արհեստական կառույցների, էներգամատակարարման, ավտոմատիկայի, տելեմեխանիկայի և կապի սարքավորումների զննում:
Զննման նպատակն է գծային տնտեսության և ենթակառուցվածքի ուսումնասիրումը, բացահայտված բացթողումների վերացումը, գնացքների անվտանգ երթևեկության ապահովումը, գարնանային և ամառային շրջանում աշխատանքի նախապատրաստումը:
Գարնանային զննման ընթացքում առաջնահերթ ուշադրություն է դարձվելու երկաթուղու այն հատվածներին, որտեղ սահմանափակվել է գնացքների երթևեկության արագութունը, ինչպես նաև գծի առողջացման ծրագրերի իրականացմանը:

 

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.