Արխիվ

Հայաստանի և Վրաստանի երկաթուղայինները համաձայնեցրել են Տեղեկատվական համագործակցության մասին համաձայնագիրը

16.04.2015
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Տեղեկատվահաշվողական կենտրոնի ներկայացուցիչները՝ Կենտրոնի պետ Վարդան Յոլյանի գլխավորությամբ ապրիլի 15-ին աշխատանքային հանդիպում են ունեցել վրացի գործընկերներների հետ՝ քննարկելով «ՀԿԵ» ՓԲԸ-ի և Վրացական երկաթուղու միջև Տեղեկատվական համագործակցության մասին համաձայնագրի նոր նախագիծը:
Խորհրդակցության ժամանակ մասնագետները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ համաձայնության գալով բոլոր կետերով:
Համաձայնագիրը կարգավորում է Հայաստանի և Վրաստանի երկաթուղիների միջև համագործակցությունը տեղեկատվական ոլորտում: Մասնավորապես, այն կարգավորում է բեռնափոխադրումների, սահմանների հատման, մաքսային ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման գործընթացը:
Նոր համաձայնագրով նախատեսվում է էլեկտրոնային ընթացակարգով գնացքների փոխանցման ցուցակների փոխանակումը, ինչը թույլ կտա նախօրոք տեղեկացնել գնացքի մեկնման ժամերի, նրա քաշի, փոխադրվող բեռների տեսակների մասին:

 

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.