Արխիվ

«ՀԿԵ» ՓԲԸ-ն մասնակցեց Caucasus Tourism Fair – 2015 միջազգային տուրիստական ցուցահանդեսին

20.04.2015
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ապրիլի 16 - 18-ին մասնակցել էր Թբիլիսիում անցկացվող Caucasus Tourism Fair – 2015 17-րդ միջազգային տուրիստական ցուցահանդեսին:
Ցուցահանդեսը բացեցին Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Մարմանիան, բնապահպանության նախարար Էրգուջա Խոկրիշվիլին և տնտեսական զարգացման փոխնախարար Միխայիլ Ջանիլիձեն:
Ցուցահանդեսին, որն այս տարի նվիրված էր ներգնա և արտագնա զբոսաշրջության զարգացմանը, հանգստավայրերի վերականգնմանը, նոր տուրիստական ուղղությունների նկատմամբ սպառողների հետաքրքրության խթանմանը, մասնակցում էին ավելի քան 100 տուրիստական և օժանդակ ընկերություններ:
Հարավկովկասյան երկաթուղին CTF-2015-ին ներկայացրեց Հայաստանում երկաթուղային բեռնափոխադրումների աշխարհագրությունն ու հնարավորությունները, մատուցվող ծառայությունների շրջանակը և նոր տուրիստական փաթեթները: Նման փաթեթների շարքում են տուրեր Հայաստանի և Վրաստանի տարածքում:
Միջազգային կապերի բաժնի պետ Ալեքսանդր Բոյկոն հանդիպել էր Վրաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Միխայիլ Ջանիլիձեի հետ՝ ներկայացնելով զբոսաշրջության ոլորտում Ընկերության նորարարական նախագծերը, մասնավորապես երկաթուղային տուրիստական փաթեթները:
- Մենք համագործակցում ենք Վրաստանի երկաթուղայինների հետ: Նման տուրերի նպատակն է՝ ավելացնել ՀԿԵ-ի գործառնական հնարավորությունները և ուղևորահոսքը Երևան-Թբիլիսի-Բաթումի երթուղով և հակառակ ուղղությամբ, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի բնակչությանը ներկայացնել մեր երկրների պատմամշակութային արժեքները: Հետաքրքրությունն այս տուրերի նկատմամբ սկսել է աճել հատկապես Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելուց հետո,- ասաց Ա.Բոյկոն:
CTF-2015-ն անցել էր Expo Georgia Exhibition Center ցուցահանդեսային կենտրոնում: Այն կազմակերպել էր Expo Georgia ցուցահանդեսային կենտրոնը՝ Վրաստանի տնտեսական զարգացման նախարարության և Թբիլիսիի քաղակապետարանի աջակցությամբ:

 

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.