Արխիվ

ՀԿԵ-ն անվճար տեղափոխեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ավելի քան 400 մասնակից

22.04.2015
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն շարունակում է տրամադրել զեղչեր ներհանրապետական էլեկրտագնացքների ուղևորներին: Օրինակ՝ ապրիլ ամսվա ընթացքում անվճար կլինեն ուղևորափոխադրումները դեպի Երևան և հակառակ ուղղությամբ՝ Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված միջոցառումմներին մասնակցող աշակերտական և ուսանողական խմբերի համար:
Անվճար ծառայություններից արդեն օգտվել են Ծիծեռնակաբերդ ուղևորվող Հայկական պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի լիցեի 400 աշակերտներ:
Անվճար են փոխադրվել նաև Երևանի №13 երաժշտական դպրոցի 42 սաներ, ովքեր մասնակցել են Գյումրիում անցկացվող Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Վերածնունդ» մրցույթ-փառատոնին:
ՀԿԵ-ի անվճար ծառայություններից օգտվելու համար դպրոցների տնօրեններին կամ քաղաքապետներին, գյուղապետներին անհրաժեշտ է համապատասխան հայտով դիմել ՀԿԵ Ուղևորափոխադրումների տնօրինություն՝ mail@arway.am էլեկտրոնային հասցեով:
Հիշեցնենք նաև, որ ապրիլի 23 – 24 – ին էլեկտրագնացքներում կկիրառվի 50% զեղչ՝ սգո միջոցառումների մասնակիցների համար:

 

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.