Արխիվ

Հայաստանի և Վրաստանի երիտասարդ երկաթուղայինները լայնացնում են համագործակցության շրջանակները

22.04.2015
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երիտասարդական խորհրդի պատվիրակությունը՝ կառույցի նախագահ Սմբատ Սմբատյանի ղեկավարությամբ, ապրիլի 18-ին Թբիլիսիում աշխատանքային խորհրդակցություն էր ունեցել Վրաստանի երիտասարդ երկաթուղայինների ընկերակցության ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում երիտասարդ երկաթուղայինները քննարկեցին համագործակցության զարգացման և փորձի փոխանակման հեռանկարները, երիտասարդական քաղաքականության շրջանակներում իրականացվող ծրագրերը և ապագա նախագծերը:
Կողմերը նաև դիտարկեցին տարբեր մասնագետների փոխանակման հնարավորությունները՝ ուսուցման և վերապատրաստման նպատակով: Մասնավորապես, նախատեսվում է, որ ՀԿԵ-ի Տեղեկատվահաշվողական կենտրոնի մասնագետները վրացի գործընկերներին կներկայացնեն Հայաստանի երկաթուղային համակարգում կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաները՝ ուսումնասիրելով 1С ծրագրի կիրառման վրացական փորձը:
«ՀԿԵ» ՓԲԸ և Վրացական երկաթուղու երիտասարդ աշխատողները քննարկեցին նաև համատեղ մշակութային և մարզական միջոցառումների իրականացման հեռանկարները:
Հանդիպման ընթացքում հայկական պատվիրակությունը ներկայացրեց Հայոց Ցեղասպանության պատմությունը և 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների
ծրագիրը: Վրացական կողմը ցանկություն արտահայտեց մասնակցել Երևանում անցկացվող միջոցառումներին՝ պատվիրակություն ուղարկելով:
Վրացի գործընկերները Հայաստանի երկաթուղայիններին ներկայացրեցին Վրացական երկաթուղու, մասնավորապես Փոխադրումների կառավարման կենտրոնի, աշխատանքը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.