Արխիվ

«ՀԿԵ» ՓԲԸ աշխատողները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

24.04.2015

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատողները ապրիլի 24-ին հարգանքի տուրք մատուցեցին 1915 թվականի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
Երկաթուղայինների մեծ պատվիրակությունը՝ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Վալկոյի և «ՀԿԵ» ՓԲԸ ղեկավարության գլխավորությամբ, ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին Ծիծեռնակաբերդի Հայոց Ցեղասպանության հուշամալիրի հավերժ կրակին:
Ամեն տարի երկաթուղայինները երթ են կազմակերպում դեպի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելով ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին:
Իսկ Երևան կայարանի շենքում գտնվող Հայաստանի երկաթուղու պատմության թանգարանում բացվեց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես: Այցելուներին նվիրեցին հայ զորահրամանատար, պետական գործիչ, Անդրանիկ Օզանյանի մասին գրքեր:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

 

 

 

 

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.