Արխիվ

Հիշատակի և պատվի ծառուղին բացվել է Գյումրիի լոկոմոտիվային դեպոյում

08.05.2015

Հաղթանակի օրվա նախօրեին՝ մայիսի 8-ին, Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի տարածքում կայացել է Հիշատակի և պատվի ծառուղու բացման հանդիսավոր արարողությունը:
Այստեղ տեղադրված են վահանակներ, որտեղ զետեղված են Հայրենական Մեծ պատերազմի մասնակից հայ երկաթուղայինների անունները, ինչպես նաև տեղեկատվություն Սոցիալիստական Աշխատանքի հերոսի կոչմանն արժանացած հայ երկաթուղայինների մասին:
Հայրենական Մեծ պատերազմին մասնակցել են Անդրկովկասյան երկաթուղու հայկական բաժանմունքի 73 աշխատող: Այժմ վետերան-երկաթուղայինների թիվը հասնում է 40-ի:
Չորս հայ երկաթուղայիններ արժանացել էին Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչմանը՝ Անդրկովկասյան երկաթուղու պետ, կապի ուղիների նարկոմի առաջին տեղակալ Բագրատ Հարությունովը, Լենինականի կապի և ազդանշանի ուղեմասի ավագ էլեկտրամեխանիկ Սարգիս Գևորգյանը, Լենինականի լոկոմոտիվային դեպոյի մեքենավար-հրահանգիչ Սերգեյ Միքայելյանը, Լենինականի լոկոմոտիվային դեպոյի մեքենավար Անդրանիկ Խաչատրյանը:
Ծառուղին բացել է Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, ով նշեց հաղթանակի գործում ունեցած երկաթուղայինների մեծ ավանդը: Ընկերության գլխավոր տնօրենը կարևորեց ապագա սերունդների համար պատմական հիշատակի պահպանության կարևորությունը:
ՀԿԵ ղեկավարը հիշեցրել է, որ 106 հայեր արժանացել էին Սովետական Միության հերոսի կոչմանը, 27-ը՝ դարձել են Պառքի Շքանշանի ասպետ:
Խոսելով հայ երկաթուղայինների-Սոցիալիստական աշխատանքի հերոսների մասին՝ Վիկտոր Ռեբեցը ընդգծեց, որ նրանք մեծ մասամբ ներկայացնում էին Գյումրիի երկաթուղային հանգույցը և այս կոչմանն արժանացել Հայրենական Մեծ պատերազմի տարիներին:
- Կարևոր է, որ մեր ապագա սերունդներն իմանան և հիշեն պատմությունը: Շնորհավորում եմ մեր վետերաններին և մաղթում լավ տրամադրություն, կյանքի երկար տարիներ և որ դուք միշտ զգաք ուշադրությունը կոլեկտիվի կողմից, - ասաց Վ.Ռեբեցը:
Արարողությանը մասնակցել են Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Վետերանների խորհրդի նախագահ
Հենրիխ Օձնեցյանը, Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ, երկաթուղայիններ:

 

 

 

 

 

 

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.