Արխիվ

ՀԿԵ-ում տոնեցին Հաղթանակի օրը

09.05.2015

Մայիսի 9-ին վետերան-երկաթուղայինները և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության անձնակազմը՝ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի գլխավորությամբ, հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի ժամանակ զոհվածերի հիշատակին՝ այցելելով զոհված երկաթուղայինների հուշարձանը և Անհայտ զինվորի գերեզմանը Հաղթանակի զբոսայգում: Էրեբունի վարչական շրջանում գտնվող Ազատամարտիկների այգում հավաքվածները ծաղկեպսակներ դրեցին զոհված երկաթուղայինների հիշատակին նվիրված հուշարձանին:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը նշեց, որ Մայիսի 9-ին նախկին ԽՍՀՄ-ի ողջ տարածքում նշվում է որպես մեկ ընդհանուր տոն, որը միավորում է բոլոր ժողովուրդներն ու սերունդները:
- Հայրենական Մեծ պատերազմի ճակատներում կռվում էին մոտ 600.000 հազ. հայեր, որոնցից մոտ 300.000 զոհվեցին: Պատերազմի տարիներին ԽՍՀՄ-ում ձևավորվեցին 6 հայկական դիվիզիաներ, որոնք հաղթահարեցին Կովկասից դեպի Բեռլին տանող դժվար ճանապարհը: Ավելի քան 60 հայ գեներալ գլխավորում էին Կարմիր բանակի խոշոր միավորումները՝ այդ թվում բանակներն ու ճակատները: Պատերազմի ժամանակ ցուցադրած խիզախության և արիության համար 70 հազար հայ զինվոր, սպա և գեներալ պարգևատրվեցին ԽՍՀՄ-ի տարբեր շքանշաններով և մեդալներով: Իսկ գերագույն պարգևին՝ Խորհրդային Միության հերոսի կոչմանն արժանացան 106 հայ: Փառքի շքանշանի լիակատար ասպետ դարձել էին 27 հայ, - ասաց Վիկտոր Ռեբեցը:
ՀԿԵ-ի ղեկավարը նաև նշեց երկաթուղայինների մեծ ավանդը Հաղթանակում:
- Հայրենական Մեծ պատերազմի տարիներին երկաթուղայինները փոխադրեցին 20 միլիոն վագոն բեռ, վերականգնեցին և կառուցեցին 120 հազ կմ գիծ, - հավելեց ՀԿԵ-ի գլխավոր տնօրենը:
Վիկտոր Ռեբեցը հատուկ նշեց, որ ըկերությունն իր պարտքն է համարում աջակցել վետերան-երկաթուղայիններին, հարգել զոհվածների հիշատակը: ՀԿԵ գլխավոր տնօրենը հիշեցրեց, որ Հաղթանակի օրվա նախաշեմին Սոլակ գյուղում վերակառուցվեծ Հայրենական Մեծ պատերազմի վետերանի տունը, իսկ Գյումրիում բացվեց Հիշատակի և պատվի ծառուղին:
Ազատամարտիկների այգում տեղի ունեցած հավաքից հետո վետերաններն ու ՀԿԵ-ի աշխատակիցները մեկնեցին Հաղթանակի զբոսայգի, որտեղ ծաղիկներ դրեցին Հավերժական կրակի մոտ, իսկ վետերանները նաև ճաշեցին զինվորական ճաշարանում:

 

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.