Արխիվ

ՀԿԵ-ում ամփոփեցին աշխատանքի արդյունքները ապրիլին

11.05.2015

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը մայիսի 11-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփել է Ընկերության աշխատանքի արդյունքները հունվար-ապրիլին: ՀԿԵ ղեկավարը նշեց, որ առաջին եռամսյակում նկատվող բեռնաշրջանառության անկման միտումը, որն արտահայտվել է փոխադրումների 13%-ոց կրճատմամբ, շարունակվել է նաև ապրիլին:
Միևնույն ժամանակ Վիկտոր Ռեբեցն ընդգծեց, որ ներմուծման և արտահանման փոխադրումների ծավալները պահպանվել են անցյալ տարվա մակարդակի վրա, իսկ հիմնական անկումը նկատվում էր ներհանրապետական բեռնման ոլորտում: Ինչպես բացատրեց Ընկերության գլխավոր տնօրենը, նման բացասական միտումները կապված են ցեմենտի երկու գործարանների անգործության, ինչպես նաև ոսկի պարունակող հանքանյութի փոխադրումների կրճատման հետ:
Վիկտոր Ռեբեցը նաև նկատեց երկաթուղու աշխատանքի որակական ցուցանիշների կատարելագործման դինամիկան: Մասնավորապես, գնացքի միջին քաշը և լոկոմոտիվի միջին օրական արտադրողականությունն աճել են 5%, լոկոմոտիվի միջին օրական վազքը՝ 8,8%-ով, վագոնի արտադրողականությունը՝ 13%-ով: Բեռնատար վագոնի շրջանառությունն արագացել է կես օրով, աճել են նաև տեղամասային և տեխնիկական արագությունները:
Դրական միտումների շարքում ՀԿԵ գլխավոր տնօրենը նշեց նաև գնացքների ուշացման ժամանակի կրկնակի կրճատումը՝ ընդգծելով, որ ապրիլին բոլոր ներհանրապետական էլեկտրագնացքները աշխատել են չվացուցակի համաձայն:
Խոսելով երկաթուղայինների աշխատավարձի մասին՝ Ընկերության ղեկավարը տեղեկացրեց, որ առաջին եռամսյակի արդյունքներով միջին ամսական աշխատավարձի չափը կազմել է 198,1 հազ դրամ, ինչը 11,3%-ով գերազանցում է 2014-ի արդյունքները:
Իսկ ապագա աշխատանքի առաջնահերթությունների շարքում Վիկտոր Ռեբեցը նշեց, մասնավորապես, ընկերության բյուջեի եկամտային և ծախսային մասերի հավասարակշռումը, բեռնափոխադրումների աճի ապարովումը, աշխատանքի արտադրողականության նակարդակի բարձրացումը: Գլխավոր տնօրենը ծառայությունների և ստորաբաժանումների պետերին հանձնարարել է սեղմ ժամկետներում ներկայացնել բյուջեների և խնայողության ծրագրերի նախագծերը:

 

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.