Արխիվ

Հայաստանի երկաթուղու թանգարանը միանում է «Թանգարանների գիշեր - 2015» ակցիային

15.05.2015

Հայաստանի երկաթուղու թանգարանը միանում է «Թանգարանների գիշեր - 2015» ակցիային, որն այս տարի կանցկացվի մայիսի 16-ին: Այդ օրը թանգարանը, որը գտնվում է «Երևան» երկաթուղային կայարանում, կաշխատի մինչև ուշ գիշեր:
Մուտքը, ինչպես և սովորական օրերին, կլինի ազատ:
Հայաստանի երկաթուղու թանգարանը բացվել է 2009 թվականի հուլիսի 31-ին: Այստեղ ներկայացված է Հայաստանի երկաթուղու հարուստ պատմությունը, որը սկիզբ է առնում 1895 թվականի մայիսից, երբ ցարական կառավարությունը որոշում էր ընդունել Թիֆլիս – Ալեքսանդրապոլ (այժմ – Գյումրի) – Կարս երկաթուղու կառուցման մասին:
Թանգարանում ներկայացված են հայկական երկաթուղային տրանսպորտի զարգացման տարբեր փուլերն արտացոլող էքսպոնատներ, մասնավորապես Հայաստանում երկաթուղու կառուցման վերաբերյալ պատմական փաստաթղթերի պատճեններ, հին գնացքների լուսանկարներ, հին և ժամանակակից գնացքների մակետներ, երկաթուղային տեխնիկա:
Այստեղ կարելի է գտնել նաև տեղեկատվություն Հայաստանի երկաթուղու զարգազման ներկա փուլի մասին, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատանքի, նոր նախագծերի և ծրագրերի մասին տեղեկանքներ:

 

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.