Արխիվ

ՀԿԵ գլխավոր տնօրենը հանդիպել է «Պատերազմի վետերանների ընկերության գնացք՝ ընդդեմ նացիզմի» ակցիայի մասնակից հայ վետերանների հետ

15.05.2015

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը մայիսի 15-ին հանդիպել է Հայրենական Մեծ պատերազմի վետերանների հետ, ովքեր կմասնակցեն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի կողմից կազմակերպված «Պատերազմի վետերանների ընկերության գնացք՝ ընդդեմ նացիզմի» սոցիալական ակցիային:
Վետերան-երկաթուղայիններ Վարդգես Ստեփանյանը և Արտուշ Մկրտչյանը, Պատերազմի և ՀՀ ԶՈՒ վետերանների կոմիտեի նախագահ, հասարակական գործիչ, փոխգնդապետ Պետրոս Պետրոսյանը մեկնում են Մոսկվա, որտեղից մայիսի 20 – 23-ին գնացքով կուղևորվեն Մոսկվա-Մինսկ-Բրեստ-Մոսկվա երթուղով:
«ՀԿԵ» ՓԲԸ կազմակերպել է վետերանների և իրենց ուղեկցող անձանց մասնակցությունը՝ իր վրա վերցնելով բոլոր ծախսերը:
Հանդիպման ժամանակ Վիկտոր Ռեբեցը նշեց, որ Ընկերությունը սկսել է պատրաստվել Հաղթանակի տոնին նախօրոք՝ կազմակերպելով մի շարք միջոցառումներ: Մայիսի 7-ին Կոտայքի մարզի Սոլակ գյուղում վերանորոգումից հետո բացվել էր վետերան-երկաթուղային Գերասիմ Մարգարյանի տունը, որը վերակառուցվեծ երկաթուղու միջոցներով: Մայիսի 8-ին Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի տարածքում բացվել էր Հիշատակի և պատվի ծառուղին, որտեղ տեղադրված են Հայրենական Մեծ պատերազմի մասնակից և Սոցիալիստական Աշխատանքի հերոսի կոչմանն արժանացած հայ երկաթուղայինների անուններով վահանակներ: Մայիսի 9-ին վետերանները և ՀԿԵ աշխատակիցները հարգեցին զոհվածների հիշատակը՝ այցելելով զոհված երկաթուղայինների հուշարձանը և Անհայտ զինվորի գերեզմանը Հաղթանակի զբոսայգում:
ՀԿԵ ղեկավարը ներկայացրեց վետերաններին սոցիալական ակցիայի ծրագիրը, նշելով, որ Ընկերության գնացքը կմեկնի մայիսի 20-ին Մոսկվայի Բելառուսյան կայարանից, որտեղից Հայրենական Մեծ պատերազմի տարիներին ռազմաճակատ էին մեկնում ռազմական էշելոնները և որտեղ 1945 թվականի մայիսի 9-ից հետո վերադառնում էին հաղթանակած զինվորները: Ինչպես տեղեկացրեց Վիկտոր Ռեբեցը, վետերանները կայցելեն Մինսկում գտնվող Հաղթանակի
հուշահամալիրը և թանգարանը, «Բրեստի հերոսական բերդ» հուշահամալիրը: Նա հավելեց, որ Մինսկում վետերաններին կդիմավորեն ԱՊՀ և Բալթյան երկրների երկաթուղիների ղեկավարները, ովքեր այդ օրերին գտնվելու են Բելառուսի մայրաքաղաքում՝ Երկաթուղային տրանսպորտի հարցերով Համագործակից երկրների խորհրդի նիստին:
90-ամյա Վարդգես Ստեփանյանը 1941 թվականին թողնելով դպրոցը՝ աշխատանքի էր անցել Գյումրիի շոգեքարշերի դեպո և փոխարինել ռազմաճակատ մեկնած բանվորներին: 1943 թվականի սեպտեմբերին նա զորակոչվեց բանակ և մասնակցել էր Վելիկիե Լուկի քաղաքի և Բելառուսի ազատագրմանը: Մի քանի անգամ վիրավորվել էր, սակայն բուժումն ավարտելուց հետո վերադարձել բանակ:
Հաղթանակից հետո Վարդգես Ստեփանյանը տեղափոխվել էր Արևելյան Պրուսիայում գտնվող Գումբինեն քաղաք, որտեղ մարտերը դեռ շարունակվում էին:
Մինչև 1950 թվականը նա ծառայում էր 52-րդ հրետանային գնդում, իսկ զորացրվելուց հետո վերադարձել էր Լենինական՝ աշխատանքի անցնելով լոկոմոտիվային դեպոյում:
Այստեղ նա աշխատում էր որպես շոգեքարշի, այնուհետև՝ էլեկտրաքարշի մեքենավարի օգնական, մեքենավար:
Վարդգես Ստեփանյանը պարգևատրվել է Հայրենական պատերազմի շքանշանով, Կարմիր աստղի շքանշանով, Փառքի շքանշաններով, «Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 25-ամյակ» и «Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 30-ամյակ» մեդալներով: Պատվավոր երկաթուղային է, Աշխատանքի վետերան:
91-ամյա Արտուշ Մկրտչյանը զորակոչվել էր 1942 թվականին, ծառայում էր Ուկրաինական և Բելառուսական ճակատներում: Հաղթանակը գվարդիայի ավագ սերժանտ Մկրտչյանը դիմավորեց Էլբայում: Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով, Կարմիր դրոշի շքանշանով, «Արիության համար» մեդալով, «1941 – 1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի համար» մեդալով: Աշխատանքի վետերան է:
92-ամյա Պետրոս Պետրոսյանը ճակատ մեկնել էր 1942 թվականին, առանձին հակատանկային դիվիզիոնի հրետամարտկոցի հրամանատար էր: Մասնակցել էր Ուկրաինայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Չեխոսլովակիայի ազատագրմանը: Երեք անգամ վիրավորվել էր, իսկ մայիսի 9-ը դիմավորել էր Բեռլինում: 1949 թվականին աշխատանքի էր անցել պետական անվտանգության համակարգում: Աշխատել էր Մերձավոր Արևելքում, Եգիպտոսում, Եվրոպայում, Ամերիկայում: Զբաղեցրել էր արտաքին հետախուզության պետի պաշտոնը:

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.