Արխիվ
ՀԿԵ-ն պատրաստվում է նշել Երկաթուղայինի օրը
29.07.2011
Հարավկովկասյան երկաթուղին ակտիվ պատրաստվում է Երկաթուղայինի օրվան, որն այս տարի Հայաստանի երկաթգծի 4300 աշխանողները նշելու են օգոստոսի 7-ին: Երկաթուղայինի օրը նշվում է արդեն 115 տարի, այն տոնում են առնվազն 10 միլիոն մարդ ԱՊՀ և որոշ եվրոպական երկրներում:
Հայաստանում Երկաթուղայինի օրվան նվիրված են լինելու մի քանի տոնական միջոցառում: Հաջորդ շաբաթ Երևանում կբացվի նոր «Ալմաստ» կառամատույցը, որը գտնվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում նույն անվանումը կրող գործարանի մոտակայքում: Այժմ ենթակառուցվածքի վերանորոգման և տարածքի մաքրման աշխատանքները գտնվում են ավարտական փուլին: Այսպիսով, Երևանը կստանա ևս մեկ երկաթուղային կայարան, որը կբացի դեպի Սևան տանող  այլընտրանքային ճանապարհ:
«Ալմաստ» կառամատույցը ունի նաև մեծ հեռանկարներ՝ անհրաժեշտության դեպքում այն կարող է սպասարկել 20 վագոնից կազմված գնացքներ:
Երկաթուղայինի օրվա կապակցությամբ մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների այգում բացվելու է Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների, Արցախի ազատագրման ժամանակ զոհված   երկաթուղայինների հիշատակին նվիրված հուշարձան: Հուշարձանը, որի բարձրությունը կազմում է հինգ մետր, կառուցվել է երկաթուղայինների և հովանավորների կողմից կատարված նվիրատվությունների հաշվին: ՀԿԵ-ն նախատեսում է նաև բարեկարգել Ազատամարտիկների այգու ամբողջ տարածքը: Տոնի կապակցությամբ կպարգևատրվեն երկաթուղու որոշ աշխատողներ, մի մասին  կշնորհվի նաև Պատվավոր երկաթուղայինի կոչումը:
Այս տարին հայ երկաթուղայինների համար նշանավորվել է մի քանի վառ իրադարձություններով և նվաճումներով: Այսպես, հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Երկաթուղային փոխադրումների միջազգային կազմակերպության /ՕՏԻՖ/ լիիրավ անդամ: Անդամակցությունը ՕՏԻՖ-ում, ինչպես նաև Երկաթուղիների Միջազգային միությունում, անդամ-երկրների համար ստեղծում է ընդհանուր տրանսպորտային տարածք, թույլ է տալիս ընդհանուր ուժերով լուծել տարբեր տրանսպորտային ուղղություններին, միջանցքներին և սահմանային կետերին վերաբերվող խնդիրները:
Հայաստանի երկաթուղու համար կարևոր նվաճում է հանդիսանում միջազգային ուղևորափոխադրումների 60%-նոց աճը, Երևան-Բաթումի-Երևան ֆիրմային գնացքի ուղևորության ժամանակի կրճատումը 1.5 ժամով: Հատուկ ուշադրություն է դարձվել ՀԿԵ-ում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, արտադրության, երկաթուղային օբյեկտների, շենքերի և շինությունների արդիականացմանը:
Հայաստանի երկաթուղու նվաճումների շարքում հատուկ տեղ է զբաղեցնում Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղային հատվածի կառուցման նախագծի վերաբերյալ հուշագիրը, որը ստորագրվել է Երևանում ապրիլին:
Նոր գծի երկարությունը կազմում է 32 կմ, իսկ աշխատանքների արժեքը՝ 100 մլն. դոլար: Աշխատանքները նախատեսվում է սկսել 2012-ին:
Նախագծի ծախսերի կեսը իր վրա կվերցնի հայկական, իսկ մյուս կեսը՝ ռուսական կողմը: Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղային հատվածի կառուցմը թույլ կտա միավորել Իջևան-Հրազդան-Երևան և Թիֆլիս-Գյումրի-Մասիս ուղղությունները և էապես կկրճատի միջպետական փոխադրումների ժամանակը:
ՀԿԵ-ն, որպես սոցիալական ուղղություն ունեցող խոշոր ձեռնարկություն, այս տարի շարունակեց երկաթուղայինների աշխատավարձերի կայուն աճի իր քաղաքականությունը: 2011-ին աշխատավարձի աճը կկազմի 14%, իսկ հուլիսի 1-ից երկաթուղայինների աշխատավարձը արդեն իսկ աճել է 10%-ով:
Այս տարվա վառ իրադարձություններից մեկը կլինի նաև ԱՊՀ երկրների Երկաթուղային տրանսպորտի խորհրդի հոբելյանական 55-րդ նիստը Երևանում: Այս միջոցառումը լինելու է ոչ թե Խորհրդի հերթական նիստ՝ նիստի շրջանակներում կանցնի տարբեր երկրների երկաթուղիների նվաճումների և կիրառվող  ժամանակակից տեխնոլոգիաների ցուցահանդես:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2011 г.