Արխիվ

Ապրիլին ՀԿԵ-ն անվճար տեղափոխեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ավելի քան 900 մասնակցի

19.05.2015

Ապրիլին հայտարարված սոցիալական ակցիայի շրջանակներում՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն անվճար տեղափոխեց Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցած 905 աշակերտ:
Գյումրեցի 800 աշակերտներ հնարավորություն են ստացել անվճար հասնել Երևան՝ Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելու համար:
Անվճար են փոխադրվել նաև երաժշտական դպրոցների 105 սաներ, ովքեր մասնակցել են Գյումրիում անցկացված Ցեղասպանության տարելիցին նվիրված «Վերածնունդ» մրցույթ-փառատոնին:
Ապրիլի 23 – 24 – ին էլեկտրագնացքներում կիրառվել էր 50% զեղչ՝ սգո միջոցառումների մասնակիցների համար: Այդ օրերին փոխադրվել էր ավելի քան 1.5 հազ. ուղևոր:

 

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.