Արխիվ

Երևան-Բաթումի գնացքի տոմսերն արդեն վաճառքում են

21.05.2015

“Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲԸ Երևան-Բաթումի-Երևան երթուղում գործող “Արմենիա” ֆիրմային գնացքի տոմսերն արդեն վաճառքում են: Ամենօրյա ֆիրմային գնացքի երթևեկությունը մեկնարկելու է հունիսի 15-ին:
Երևանից գնացքը մեկնելու է ժամը 15:30-ին:
Տոմսերը վաճառվում են Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Արմավիրի կայարանների տոմսարկղերում, ինչպես նաև ՀԿԵ կայքում՝ www.ukzhd.am:
Երևանից Բաթումի ուղևորության տևողությունը կազմում է 15 ժամ 40 րոպե, իսկ հետադարձ ճանապարհը՝ 15 ժամ 50 րոպե:
Անցած տարվա հետ համեմատ ՀԿԵ-ի գնային քաղաքականությունը էական փոփոխություններ չի կրել:
Ֆիրմային գնացքի վագոնները համապատասխանում են տեխնիկական, սանիտարահիգիենիկ և անվտանգության նորմերին: Բարձր հարմարավետությամբ կուպեներում և ննջավագոններում ուղևորներին անվճար տրամադրվում է Wi-Fi կապ:
Հարավկովկասյան երկաթուղու տվյալներով, 2008 թվականի հետ համեմատ 2014 թվականին “Արմենիա” ֆիրմային գնացքի ուղևորների թիվը աճել է 538%-ով՝ 8,6 հազարից մինչև 46 հազար:
Հիշեցնենք, որ ապրիլին ԱՊՀ երկրների Երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի տնօրինությունը Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքին շնորհել է “ֆիրմային” կարգավիճակը և “Արմենիա” անվանումը:

 

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.