Արխիվ

ՀԿԵ-ն զարգացնում է համագործակցությունը Բելառուսական երկաթուղու հետ

21.05.2015

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը մասնակցում է Համագործակից երկրների երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի 62-րդ նիստին, որն այս անգամ անցնում է Մինսկում մայիսի 20-21-ին:
Նիստի շրջանակներում ՀԿԵ-ն Համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրել Բելառուսական երկաթուղու հետ:
Համաձայնագիրը նախատեսում է, որ կողմերը կհամագործակցեն երկաթուղային ուղևորա- և բեռնափոխադրումների կազմակերպման, բեռնման և բեռնաթափման աշխատանքների նոր տեխնոլոգիաների կիրառման, երկաթուղային ենթակառուցվածքի պահպանման ոլորտներում:
Կողմերը պայմանավորվել են համագործակցել նաև Հայաստանի և Բելառուսի ԶԼՄ-ներում համատեղ աշխատանքի լուսաբանման, կադրային ներուժի զարգացման հարցերում:
«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը նշեց, որ երկու երկրների երկաթուղիները ակտիվ համագործակցում են Երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի շրջանակներում:
- Մենք որոշեցինք համագործակցության նոր ուղիներ ձևավորել և փորձով փոխանակվել: Կարծում եմ, որ դա օգտակար կլինի երկու կողմերի համար, - ասաց նա:
Մինսկում անցնող նիստի օրակարգով նախատեսվում է քննարկել միջազգային երկաթուղային ուղևորա- և բեռնափոխադրումների կազմակերպման, բեռնատար վագոնների և կոնտեյներների համատեղ օգտագործման, փոխհաշվարկների վարման, միասնական նորմատիվ փաստաթղթերի մշակման հարցեր:
Համագործակից երկրների երկաթուղային տրանսպորտի խորհուրդը ստեղծվել է 1992 թվականի փետրվարի 14-ին՝ միջպետական մակարդակում երկաթուղային տրանսպորտի աշխատանքի համակարգման և գործունեության ընդհանուր սկզբունքների մշակման համար:
Խորհրդի անդամ են հանդիսանում Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան և Ադրբեջանը:
Բուլղարիան, Վրաստանը, Լատվիան ու Ֆինլանդիան հանդիսանում են կազմակերպության ասոցացված անդամներ, իսկ Լիտվան և Էստոնիան կառույցի աշխատանքներին մասնակցում են պայմանագրերի հիման վրա:
Խորհրդի կազմում դիտորդի կարգավիճակ ունեն Երկաթուղայինների և տրանսպորտային շինարարների արհմիությունների միջազգային համադաշնությունը և Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղիները:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.