Արխիվ

Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշեցին ՀԿԵ-ում

01.06.2015

Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշեցին այսօր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Ավտամատիկայի, տելեմեխանիկայի և կապի ձեռնարկությունում: Երեխաներին շնորհավորեց ձեռնարկության պետ Սամվել Խաչատրյանը:
Արհմիության նախաձեռնությամբ՝ Ձեռնարկության աշխատողների երեխաների և թոռների համար կազմակերպվել էր մանկական տոն՝ խաղերով և մրցույթներով: Իսկ երեխաներին զվարճացնում էր ծաղրածուն, որը տոնական տրամադրություն պարգևեց ոչ միայն երեխաներին, այլև մեծերին:
Ձեռնարկությունում կազմակերպվել էր նաև մանկական աշխատանքների ցուցահանդես:
Ավտամատիկայի, տելեմեխանիկայի և կապի ձեռնարկության աշխատողների երեխաների և թոռների համար պատրաստվել է 125 նվեր:
Հունիսի 1-ին նվիրված նման մանկական տոներ ձեռնարկությունում անցկացվում են ամեն տարի:

 

 

 

 

 

Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.