Արխիվ

ՀԿԵ-ն մասնակցում է «Ռազմավարական գործընկերություն - 1520» X միջազգային երկաթուղային բիզնես-ֆորումի աշխատանքին

05.06.2015

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը մասնակցում է «Ռազմավարական գործընկերություն - 1520» միջազգային երկաթուղային բիզնես-ֆորումի աշխատանքին, որն այս տարի անցնում է հունիսի 3-5-ին Սոչիում:
«Ռազմավարական գործընկերություն - 1520»-ը երկաթուղային տրանսպորտի հարցերին նվիրված մասնագիտական միջազգային համաժողով է և հանդիսանում է երկաթուղային բիզնեսի ղեկավարների խոշորագույն հանդիպում:
Համաժողովի գաղափարն է՝ երկաթուղային ոլորտի զարգացմանն ուղղված համատեղ մոտեցումների մշակումը բեռնա- և ուղևորափոխադրումների համաշխարհային շուկայում առաջատար դիրքեր զբաղեցնելու համար:
Համաժողովի նպատակն է երկաթուղային համակարգի արդյունավետ շահագործման համար անհրաժեշտ կարևորագույն որոշումների ընդունումը, մասնավորապես փոխադրումների գործընթացների օպտիմալացման, տրանսպորտային ենթակառուցվածքի արդիականացման, ներդրումների ներգրավման, ժամանակակից շարժակազմի արտադրման ոլորտներում:
Միջոցառմանը մասնակցում են 30 երկրներ ներկայացնող 1400 մասնագետներ՝ ԱՊՀ և Եվրամիության երկրների տրանսպորտային ոլորտի առաջատար ընկերությունների պատվիրակներ:
Համաժողովի շրջանակներում ստորագրվում են համագործակցության մասին խոշոր միջազգային համաձայնագրեր, երկաթուղային տեխնիկայի մատակարարման և սպասարկման մասին պայմանագրեր:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.