Արխիվ

Հոսանքահարված տասնչորսամյա դեռահասը հիվանադոցում է. ՀԿԵ-ն կոչ է անում չխախտել անվտանգության կանոնները

05.06.2015

2015 թվականի հունիսի 4-ին, տեղական ժամանակով ժամը 18:35-ին, Արմավիր քաղաքի 14-ամյա բնակիչը՝ դեռևս չպարզված հանգամանքներով, բարձրացել է «Արմավիր» երկաթուղային կայարանի 4-րդ ուղում գտնվող դատարկ ցիստերնի վրա: Նշված ուղին գտնվում էր բարձր լարման տակ, ինչի հետևանքով տղան հոսանքահարվել էր:
Կայարանի աշխատողները անհապաղ անջատել են կոնտակտային ցանցը՝ շտապ օգնություն կանչելով դեռահասի համար: Պատանին տեղափոխվել էր Արմավիրի հիվանդանոց, այնուհետև՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Բժշկների գնահատականով՝ պատանուն անհրաժեշտ կլինի երկարատև բուժում:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հերթական անգամ հիշեցնում է երկաթուղում անվտանգության կանոնների պահպանության մասին, կոչ անելով ավելի ուշադիր հետևել երեխաներին: Ցավոք սրտի, դեպքերը, երբ պատանիները բարձրանում են երկաթուղային վագոնների վրա՝ վտանգելով իրենց կյանքը, տարածված են բոլոր երկրներում:
Ռիսկի դիմելով՝ երիտասարդները մոռանում են, որ երկաթուղու կոնտակտային ցանցը գտնվում է բարձր լարման տակ:
«ՀԿԵ»-ն իր հերթին ձեռնարկում է երկաթուղում անվտանգության պահպանման համար բոլոր անհրաժեշտ միջոցներ, միևնույն ժամանակ կոչ անելով բնակչությանը լինել ավելի զգույշ, չխախտել անվտանգության տարրական նորմերը:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.