Արխիվ

Երկաթուղայինների ամառային հանգիստը. ավանդական ծրագրի նոր առանձնահատկությունները

10.06.2015

Ամառը՝ արձակուրդների ժամանակն է, երբ բոլորը ուժ են կուտակում ապագա արդյունավետ աշխատանքի համար: Հարավկովկասյան երկաթուղում խիստ կարևորում են աշխատողների և նրանց երեխաների հանգստի հարցը: Հանդիսանալով սոցիալական ուղղվածություն ունեցող ընկերություն՝«ՀԿԵ» ՓԲԸ-ն հատուկ ծրագիր է իրականացնում, որի շրջանակներում աշխատակիցները հնարավորություն են ստանում հանգստանալ կամ բուժում անցնել Հայաստանի առաջատար հանգստավայրերում և առողջարաններում:
Այս տարի ծրագիրը որոշակի փոփոխությունների է ենթարկվել: Օրինակ, եթե անցած տարիներին աշխատողները կարող էին հանգստանալ միայն Սևանա լճի
ափին գտնվող «Իագորա» հանգստյան գոտում, ապա այս տարի այս ավանդական հանգստավայրին ավելացել են 3 հանգստյան տուն՝ Աղավնաձորի «Զարթոնքը», Հանքավանի «Խոթոր ջուրը» և Ստեփանավանի «Լոռի բերդը»: Իսկ բուժումն այս տարի իրականացվելու է Ջերմուկի «Արարատ» և Արզնու «№1 առողջարան» առողջարաններում:
- Այսպիսով, բոլոր ցանկացողներն այժմ կարող են ընտրություն կատարել և ընտրել նշված 4 հանգստյան տներից մեկը: Ուղեգրի արժեքը կազմում է 10 500 դրամ օրական, որից 50 տոկոսը կվճարի Ընկերությունը: Բուժման համար տրամադրվող ուղեգրի արժեքը նույնն է, սակայն այստեղ բոլոր ծախսերը կհոգա միայն Ընկերությունը, - ասում է «ՀԿԵ» ՓԲԸ Անձնակազմի կառավարման և սոցիալական զարգացման ծառայության սոցիալական զարգացման սեկտորի պետ Ալբինա Մարտիրոսյանը:
2015 թվականին նշված ծրագրի իրականացման համար հատկացվել է 5 մլն դրամ:
Իսկ երկաթուղայինների 7-15 տարեկան երեխաների և թոռների ամառային հանգստի կազմակերպման ծրագիրը մեկնարկելու է հունիսի 20-ին, երբ Լոռիում գտնվող «Գուգարք» մանկական ճամբար կուղևորվի երեխաների առաջին խումբը: Երեխաները կհանգստանան հերթափոխերով. մեկ հերթափորի տևողությունը կկազմի 12 օր: Ներկա պահին արդեն ընդունվել է 370 հայտ ամառային արձակուրդը կազմակերպելու համար:
- Ծրագրի առանձնահատկությունն այս տարի կայանում է նրանում, որ ծնողներից չի պահվելու եկամտային հարկը: Այսպիսով, Ընկերությունը իր վրա է վերցնում երեխաների հանգստի հետ կապված բոլոր ծախսերը, - նշում է Ալբինա Մարտիրոսյանը:
Նշենք, որ երկաթուղայինների և նրանց երեխաների հանգստի կազմակերպման ծրագրին մասնակցելու համար հայտերն ընդունում է Անձնակազմի կառավարման և սոցիալական զարգացման ծառայության սոցիալական զարգացման սեկտորը՝ ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում:
Share |

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАО "ЮКЖД" 2015 г.